Այնպիսի տպավորություն է, որ փորձ է կատարվում խոչնդոտել իրավապահ մարմինների անկաշկանդ գործողություններին․Մակունց
Չկա որեւէ քաղաքական պատվեր, կան իրավապահների դաշտում գտնվող որոշակի գործեր, որոնք անհրաժեշտություն ունեն բացահայտման: Այս մասին, այսօր՝ հունիսի 5-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ կապված քրեական գործերին եւ նրա հայտարարությանը, թե սա քաղաքական պատվերով քրեական գործերի հորինում է»:
«Ես կարծում եմ՝ հիմա հակառակ գործընթացն է տեղի ունենում եւ այնպիսի տպավորություն է, որ փորձ է կատարվում խոչնդոտել իրավապահ մարմինների անկաշկանդ գործողություններին: Որեւէ ուժի կողմից նման որեւէ ճնշումն անթույլատրելի է»,-ասաց Մակունցը՝ հավելելով, որ փորձ է արվում քրեական գործին քաղաքական երանգ տալ:
«Սկսվել է որոշակի իրավական պրոցես, որի մասին ի դեպ, «Իմ քայլը» խմբակցությունը տեղեկացել է մամուլից եւ ԱԱԾ հաղորդագրությունից, փորձում են այդ պրոցեսներին տալ քաղաքական երանգ: Քանի որ իրվապահները ձեռնարկել են գործողություններ ինչ-որ բաների բացահայտման առումով, իրենք որակում են հենց այդպես»,-ընդգծեց «Իմ քայլի» ղեկավարը:
Հարցին, թե համընկնումները շատ չե՞ն, երբ Ծառուկյանը հայտարարեց կառավարության 100 տոկոս հրաժարականի մասին, եղան քրեական գործեր, Մակունցը արձագանքեց. «Իմ խորին համոզմամբ եւ վերջին շրջանի հրապարակումները հենց այդ մասին են վկայում, որ որոշակի արտահոսք է հավանաբար տեղի ունեցել իրավապահ համակարգից, որին տեղեկացել են ԲՀԿ-ի առանձին անդամներ կամ միգուցե մեկ անդամ, գուցե հենց խմբակցության ղեկավարը, ես չգիտեմ, որից պաշտպանվելու առաջին քայլը եղել է քաղաքական հայտարարությամբ հանդես գալը, որը իրենք կկարողանային որակել որպես քաղաքական պրոցես կամ քաղաքական ազդեցություն: Սա է ամբողջը: Պատահական չէ, որ ԲՀԿ ղեկավարի հայտարարությունից անմիջապես հետո վարչապետի խոսնակի հաղորդագրությունը հրապարակվեց, որը գուցե շատերիս ինչ-որ բան ասաց, բայց առանձնապես մանրամասները չհասկացանք: Հաջորդող իրադարձությունները եկան վկայելու, որ, այո, փձաստացի որոշակի տեղեկատվություն հասանելի է դարձել ԲՀԿ-ին եւ փորձ է արվում քաղաքական երանգի ներքո ներկայացնել իրավական պրոցեսները: Ինչ վերաբերում է, թե ինչպես է այդ տեղեկատվությունը հասանելի դարձել ԲՀԿ-ին, ես հիմա ճիշտ չեմ համարում րեւէ կոնկրետ կառույցի անուն հնչեցնել»,-ասաց նա:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում հունիսի 15-ի դրությամբ կորոնավիրուսի 397 նոր դեպք է հաստատվել. մահվան` 16 նոր դեպք
Հայաստանում հունիսի 15-ի դրությամբ կորոնավիրուսի 397 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանուր թիվը&n...
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 544 դեպք
Հայաստանում հունիսի 17-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 544 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է...
Նոր ռեկորդ. կորոնավիրուսով վարակման 723 նոր դեպք, 6 մահ, 442 առողջացում
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակմամբ ասել է, որ կորոնավիրուսի հետ կապված մեր գործերը լավ չեն։ Երեկ մե...
Արտակարգ դրությունը ևս մեկ ամսով կերկարաձգվի․ վարչապետ
Երեկ Հայաստանում կորոնավիրուսի 566 նոր դեպք է արձանագրվել, ինչն ըստ էության արտահայտումն է այն բանի, թե մենք 7-14 օր առա...