Ոմանց նկատմամբ շատ շուտով պետք է այնքան ուժ կիրառեն, որ ծպտունները դուրս չգա. Փաշինյան
Ոստիկանությունը Հայաստանի հանրապետությունում չպիտի վախենա գործել: Այսօր ԱԺ-ի հատուկ նիստում նման հայտարարություն արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով դիմակ չկրելու կամ սխալ կրելու համար քաղաքացիներին բերման ենթարկելու մասին պատգամավորների հարցերին:
«Տպավորություն է, որ ոստիկանությունը պետք է պատերի տակով թաքուն ման գա: Ո՛չ, կանոններն ու օրենքները խախտողները և հանցագործները պետք է պատերի տակով ման գան: Ոստիկանությունn ինչ անի, տպավորություն է, որ այս երկրի թիվ մեկ թշնամին է: Ո՛չ, բեսպրիդելն է այս երկրի թիվ մեկ թշնամին: Ոստիկանությունը պետք է գործի դուխով, ոստիկանությունը պետք է գործի իր իրավասությունների սահմաններում, գործի վստահ, բայց նաև՝ օրինական: Եվ այդ բեսպրիդելի մթնոլորտ տարածողները պեք է մտնեն ծակերը»,- ասաց Փաշինյանը:
Այդուհանդերձ, վարչապետը խոստացավ, որ ապօրինություն թույլ տվող ոստիկանները պատասխանատվություն կկրեն, բայց դա չի նշանակում, որ դիմակ կրելու պահանջ ներկայացնող ոստիկանի հետ պետք է լեզվակռիվ տան:
Ես կարծում եմ, որ այս վերջին երկու տարիների ընթացքում ՀՀ ոստիկանությունը, ԱԱԾ-ն շատ քիչ են ուժ կիրառել ոմանց նկատմամբ, և ոմանց նկատմամբ պետք է շատ շուտով այնքան ուժ կիրառեն, որ ծպտունները դուրս չգա ընդհանրապես»,- ասաց նա:
Նմանատիպ հոդվածներ
ԱԱԾ աշխատակիցները Ծառուկյանին ուզում էին բերման ենթարկել ԱԺ բակից
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին ԱԱԾ աշխատակիցները քիչ առաջ ուզում էին ԱԺ բակից բերման ենթա...
ՀՐԱՏԱՊ. Ծառուկյանը զրկվեց պատգավորական անձեռնմխելիությունից
Ազգային ժողովում քվեարկության արդյունքներով 87 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայներով Գագիկ Ծառուկյանը զրկվեց պատգամավորական ան...
ՀՐԱՏԱՊ. Գագիկ Ծառուկյանին կկալանավորեն
Ազգային ժողովում ավարտվեց ԲՀԿ պատգամավոր Գագիկ Ծառուկյանին ազատությունից զրկելու և կալանավորելու մասին միջնորդության վեր...
Փաշինյանն ու նրա ընտանիքի անդամներն ապաքինվել են կորոնավիրուսից
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նրա ընտանիքի անդամները ապաքինվել են կորոնավիրուսից։ Այս մասին «Ֆեյսբ...