Արցախում ամառային ամիսներին խմելու ջրի խնդրի ռիսկը մեծ է․ ԱՀ նախագահը խորհրդակցություն է հրավիրել
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը այսօր՝ հունիսի 11-ին, հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված հանրապետությունում խմելու ջրի խնդրին: Այս ամսին հայտնում են ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։
Խորհրդակցությանը մասնակցել են տարածքային կառավարման ու զարգացման նախարար Ժիրայր Միրզոյանը, արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն Կարեն Սարգսյանը, Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը և շրջանային վարչակազմերի ղեկավարները:
Արայիկ Հարությունյանը մատնանշել է մասնագետների մտահոգությունները, որ հանրապետությունում այս տարի արձանագրվել են նորմայից շատ ցածր տեղումներ, ինչի հետևանքով մեծ է ռիսկը, որ բազմաթիվ բնակավայրերում ամառային շոգ ամիսներին խմելու ջրի խնդիր է առաջանալու: Քննարկվել են այլընտրանքային տարբեր միջոցներ բնակչությանը խմելու ջրով ապահովելու համար:
Ըստ հաղորդագրության ՝ ԱՀ նախագահը հանձնարարել է կառավարությանը՝ ներկայացնել այդ ուղղությամբ կատարվելիք աշխատանքների բոլոր ծախսային միջոցները: Անդրադարձ է եղել նաև ներհամայնքային ճանապարհների սալապատման աշխատանքների ակտիվացման, սոցիալական տարբեր խմբերի համար բնակարանաշինության, կապիտալ շինարարության և այլ ծրագրերի:
Նմանատիպ հոդվածներ
Արտակարգ դրությունը ևս մեկ ամսով կերկարաձգվի․ վարչապետ
Երեկ Հայաստանում կորոնավիրուսի 566 նոր դեպք է արձանագրվել, ինչն ըստ էության արտահայտումն է այն բանի, թե մենք 7-14 օր առա...
Հայաստանում կորոնավիրուսի 566 նոր դեպք է հաստատվել
Հայաստանում հունիսի 11-ի դրությամբ կորոնավիրուսի 566 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների ընդհանուր թիվը&n...
Ունենք կորոնավիրուսով վարակման 612 նոր դեպք,13 պացիենտ մահացել է
ՀՀ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ հունիսի 12-ի, ժամը 11:00-ի դրությամբ հա...
Նոր ռեկորդ. կորոնավիրուսով վարակման 723 նոր դեպք, 6 մահ, 442 առողջացում
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակմամբ ասել է, որ կորոնավիրուսի հետ կապված մեր գործերը լավ չեն։ Երեկ մե...