ԱԱԾ տնօրեն է նշանակվում մի մարդ, որը հրաժարվում է հորից՝ Կոտայքի թեմի առաջնորդից. Սուրեն Սահակյան
Ազգային անվտանգության տնօրեն է նշանակվում մի մարդ, որը հրաժարվում է հորից՝ կուսակրոն հոգեւորականից՝ Կոտայքի թեմի առաջնորդից։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի քարտուղար Սուրեն Սահակյանը։
Նա, մասնավորապես, գրել է.
«Ազգային անվտանգության տնօրեն ա նշանակվում մի մարդ, որը հրաժարվում ա հորից՝ կուսակրոն հոգեւորականից՝ Կոտայքի թեմի առաջնորդից։ Երբ դրա մասին խոսվեց, մի տեսակ չհավատացի ու հերքող փաստեր էի փնտրում։ Պարզվեց՝ հոր անունը եզակի անուններից ա՝ Էլբեկ, ու Հայաստանի Հանրապետությունում միայն մի Էլբեկ Քյարամյան գոյություն ունի, որն էլ հենց նշված հոգեւորականն ա։ Ենթադրյալ հայր ու որդին շատ էմոցիոնալ հերքում են իրենց էդ կապը։ Փաստերը համառորեն այլ բան են պնդում։ Իսկ աշխատավարձի ու կուտակած ֆինասական միջոցների անհամապատասխանությունը նորանշանակ ԱԱԾ տնօրենը բացատրում էր հարուստ քեռու առկայությամբ։ Բանից պարզվում ա, որ քննիչ աշխատած ժամանակ որոշել ա կոռուպիցայով չզբաղվել ու դրա համար հարուստ քեռին անընդհատ փող ա տվել։ Թերեւս, կոռուպցիայով զբաղվելու ցանկությունն ու հնարավորությունները շատ մեծ են եղել, դրա համար քեռին չի դադարել էդ նպատակով փոխանցումներ կատարել նույնիսկ էն դեպքում, երբ հաշվին արդեն տասնյակ հազարներով դոլար ա եղել։ Ու սա իմ կամ որեւէ այլ մեկի մտահանգումը չի։ Արգիշտին ինքն ա խոսել քեռու ու նրա նվիրաբերած գումարների, դրանց նպատակի մասին։ Մի հատ էլ էդ պաշտոնը նշենք՝ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՏՎԱՆԳՈՒԹՅԱՆ… տնօրեն։ Էնքան են անելու, որ անվտանգության համար մտահոգությունը միայն աղոթքներով փարատվեն ու նույնիսկ աթեիստների մոտ։
Չնայած, մարդ ես, էլի, մեկ էլ ու մի օր կպարզվի, որ ճիշտը դա՞ էր ու էս դառնահամը, որ մնում ա ամեն նման որոշումից հետո զուտ կյանքի ու պետության մասին սխալ պատկերացումների հետեւանք էր։ Ինչ իմանաս… Վերջին քաղաքական պրոցեսները անընդհատ նոր օրինակներ ա տալիս, թե ինչպես չպիտի մտածեինք»։
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանն ու նրա ընտանիքի անդամներն ապաքինվել են կորոնավիրուսից
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նրա ընտանիքի անդամները ապաքինվել են կորոնավիրուսից։ Այս մասին «Ֆեյսբ...
ՀՐԱՏԱՊ. Նախագահը ստացել է ԱԱԾ պետի և Արտակ Դավթյանի պաշտոնից ազատման առաջարկությունները
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստացել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունները` Ազգային անվտանգության ծառայության տն...
ՀՐԱՏԱՊ. Դավիթ Անանյանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել. նրա գրառումը
ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Սիրելի հայրենակիցներ,«Հարգելի գործընկերներ,Մամուլում շրջանառվող...
ԱԱԾ աշխատակիցները Ծառուկյանին ուզում էին բերման ենթարկել ԱԺ բակից
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին ԱԱԾ աշխատակիցները քիչ առաջ ուզում էին ԱԺ բակից բերման ենթա...