Սպորտ

Ֆուտբոլը, ինչպես ամբողջ կյանքը, այլևս երբեք առաջվանը չի լինի. Լիոնել Մեսսի

WRed 367 դիտում
Ֆուտբոլը, ինչպես ամբողջ կյանքը, այլևս երբեք առաջվանը չի լինի.  Լիոնել Մեսսի

«Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին մեկնաբանել է կորոնավիրուսի համավարակով պայմանավորված իրավիճակը. 
«Մեզանից շատերը չեն պատկերացնում, թե աշխարհն ինչպիսին կլինի այս ամենից հետո: Բացի այն, որ այս իրավիճակը մեզ անակնկալի բերեց, շատերի մոտ նաև դժվար ժամանակներ սկսվեցին, քանի որ դա ինչ-որ կերպ ազդեց յուրաքանչյուրի վրա: 
Մարդիկ կորցնում են իրենց հարազատներին, ընկերներին, և նույնիսկ չեն կարողանում նրանց հետ նորմալ շփվել: Չկա ավելի վատ բան, քան սիրելիներին կորցնելը: Կարծում եմ՝ սա շատ անարդար է: Ֆուտբոլը, ինչպես ամբողջ կյանքը, այլևս երբեք առաջվանը չի լինի»,- Մեսսիի խոսքերն է փոխանցում AS-ը: 
Հիշեցնենք՝ կորոնավիրուսի համավարակի պատճառով Իսպանիայի առաջնությունը դադարեցվել է մարտին: Իսպանական ակումբներն արդեն վերսկսել են մարզումներն ու նախապատրաստվում են առաջնության վերսկսմանը, որը նախատեսված է հունիսին: 
«Բարսելոնան» 27 տուրից հետո 58 միավոր է վաստակել և գլխավորում է Պրիմերայի մրցաշարային աղյուսակը: 

 

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Սպորտ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250