Հրկիզել են Նորագավիթում այսօր բացվող «Պապա ֆուդ» սննդի կետը
Այսօր՝ մայիսի 28-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 03։05-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Նորագավիթ 1-ին փողոցում գտնվող «Պապա-Ֆուդ» սննդի կետում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, պարզվել է, որ այրվել են 1-ին փայտաշեն տաղավարի (մոտ 12 քմ) փայտե երեսպատումը՝ մոտ 4 քմ, գույքը (2 բարձրախոս, 1 աթոռ, 1 պատուհան, 1 օդորակիչ), 2-րդ փայտաշեն տաղավարում՝ (մոտ 10 քմ տարածք) 1 պատուհան, 1 օդորակիչ, և փայտե երեսպատումը՝ մոտ 1 քմ, հարակից խոհանոցային հատվածի (մոտ 40 քմ տարածք) տաինքի փայտե կառուցատարերը մասամբ՝ մոտ 2 քմ, արտաքին երեսպատումը՝ մոտ 20 քմ, գույքը՝ 2 պատուհան, 1 դուռ, դրսում 4 սառնարան՝ ամբողջությամբ։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ տեղի ունեցածը ոչ թե անզգուշությամբ առաջացած հրդեհ է, այլ միտումնավոր հրկիզել են, ինչն արձանագրվել է նաև տեսախցիկների կողմից, իսկ տուժողները կրել են մոտ 7 մլն դրամի վնաս։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ այսօր պետք է տեղի ունենար նշված սննդի կետի բացումը, որտեղ աշխատելու էին 4 հոգի, հետագայում նույնպես ավելանալու էր աշխատատեղերի թիվը, իսկ այն վարձակալական հիմունքներով էին աշխատեցնելու, և մարդիկ վարկ էին վերցրել՝ փոքրիկ բիզնես էին փորձում դնեին, սակայն ճիվաղը կամ ճիվաղները միտումնավոր հրկիզել են այն։
Նմանատիպ հոդվածներ
Ի՞նչ է պատմել Գավառում պարանոցը կտրած երիտասարդը. բժիշկը ասեղով կարել է սիրտը․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «2020թ. ապրիլի 28-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, Գավառ քաղաքի Ազատության փողոցում ենթադրյալ հ...
Ողբերգություն Աղձքում. քույրերը վարակվել են մոր թաղման ժամանակ և երկուսն էլ մահացել. News. am
Նախօրեին կորոնավիրուսից մահացածներից մեկը Արագածոտնի մարզի Աղձք համայնքից է։ 61-ամյա կինը, ինչպես NEWS.am-ին հայտնել է հ...
Վանաձորում բուժքրոջ բնակարանից հափշտակել են 2800 դոլար, 280 000 ռուբլի, 2 մլն դրամ և ոսկի
Մայիսի 26-ին խոշոր չափի բնակարանային գողության դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 18։40-ի սահմանում Վանաձոր քա...
Ձերբակալվել են գեներալին պատկանող ռեստորանի աշխատակիցները, «Գազպրոմ Արմենիա» աշխատակցի տղան ու ընկերը. կասկածվում են սպանության և այն պարտակելու մեջ
երեկ՝ մայիսի 27-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի պետ Գառնիկ Մ...