Վանաձորում բուժքրոջ բնակարանից հափշտակել են 2800 դոլար, 280 000 ռուբլի, 2 մլն դրամ և ոսկի
Մայիսի 26-ին խոշոր չափի բնակարանային գողության դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 18։40-ի սահմանում Վանաձոր քաղաքի ոստիկանության Բազումի բաժին ահազանգ է ստացվել, որ անհայտ անձը կամ անձինք գողություն են արել Վանաձոր քաղաքի Համբարձումյան փողոցի շենքերից մեկի բնակարանից։ Այդ մասին հայտնում է shamshyan.com-ը:
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մայիսի 26-ի՝ ժամը 15։00-ից մինչև 18։00 ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք դեռևս չպարզված եղանակով բացել են Համբարձումյան փողոցի 7-րդ շենքի բնակիչ Նարինե Մկրտչյանին պատկանող բնակարանի մուտքի դուռը, այնուհետև մտնելով ներս՝ ննջասենյակի զգեստապահարանի միջից հափշտակել են խոշոր չափի գումար և ոսկյա ու արծաթյա զարդեր։
Ըտ աղբյուրի՝ գողը կամ գողերը հափշտակել են 2800 ԱՄՆ դոլար, 250 եվրո, 280 հազար ՌԴ ռուբլի, 2 մլն 100 հազար ՀՀ դրամ և մի քանի միլիոն դրամ արժողության ոսկա և արծաթյա զարդեր։ Տուժած Ն. Մկրտչյանն աշխատում է «Վանաձոր» բժշկական կենտրոնում՝ որպես բուժքույր։
Դեպքի փաստով Լոռու մարզային քննչական վարչությունում առանձնապես խոշոր չափի գողության փաստով հարուցվել է քրեական գործ։
Նմանատիպ հոդվածներ
Ի՞նչ է պատմել Գավառում պարանոցը կտրած երիտասարդը. բժիշկը ասեղով կարել է սիրտը․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «2020թ. ապրիլի 28-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, Գավառ քաղաքի Ազատության փողոցում ենթադրյալ հ...
Արմավիրի մարզում 14-ամյա աղջիկը «կարմիր կամրջից» իրեն ցած է նետել
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիր մարզում: Ոստիկանության Արմավիրի բաժնի ծ...
Ադրբեջանն ակտիվացել է Նախիջևանի հատվածում. այրվել է հրամանատարի «Նիսան» և հրամանատարի տեղակալի «ՈՒԱԶ» մակնիշի մեքենաները․ «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ ադրբեջանական կողմի կրակոցից հայկական զորամասերից մեկի գումարտակի հրամանատարի «Նիսան » մե...
Արտառոց դեպք՝ Արարատի մարզում. քրոջ նշանը հետ տալու պատճառով եղբայրը դանակահարել է փեսային
Երեկ՝ մայիսի 26-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 04:40-ի սահմանում Երևան քաղաքի «Նաիրի» բժշկական կե...