ՈՒՂԻՂ. Կառավարության նիստի օրակարգում ընդգրկված է 31 հարց
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունն այսօր՝ մայիսի 27-ին, անցկացնում է իր հերթական նիստը: Նիստի օրակարգում ընդգրկված է 31 հարց, որից 27-ը չի զեկուցվում:
Նշենք, որ քանի որ վաղը՝ մայիսի 28-ին ոչ աշխատանքային է, կառավարության նիստը տեղափոխվել է այսօր:
Կառավարության նիստի օրակարգում ընդգրկված են, մասնավորապես, հետեւյալ հարցերը.
- «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության «Բանակի կենտրոնական մարզական ակումբ» պետական հիմնարկ ստեղծելու մասին» կառավարության որոշման նախագիծ,
- «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի և «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծերի փաթեթին հավանություն տալու և անհետաձգելի համարելու մասին,
- Միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների բարձր առաջադիմություն ցուցաբերած շրջանավարտների` 2020-2021 ուսումնական տարում բարձրագույն ուսումնական հաստատություններում համապատասխան մասնագիտությամբ կրթությունը շարունակելու կարգը հաստատելու մասին,
- Պարզած ձեռքի հեռավորության տիրույթի հաշվարկման կանոնները սահմանելու մասին,
- «ՊրոմՍտրոյ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը լիցենզավորման ենթակա գործունեության իրականացման թույլտվություն տրամադրելու մասին,
- «Գալակտիկա» փակ բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի կառավարման լիազորությունները Պետական գույքի կառավարման կոմիտեին վերապահելու մասին,
- Հայաստանի Հանրապետության և Վերականգնման վարկերի բանկի միջև «Գերմանական ֆինանսական համագործակցություն Հայաստանի Հանրապետության հետ. «Ջրային ռեսուրսների համալիր կառավարում/Ախուրյան գետ – փուլ 1» - մասհանման ժամկետի երկարաձգում» նամակ-համաձայնագրի ստորագրման առաջարկությանը հավանություն տալու մասին»,
- «Հայաստանի Հանրապետության և Զարգացման ֆրանսիական գործակալության միջև 10 մլն եվրո գումարի չափով թիվ CAM 1002 06 D ֆինանսավորման համաձայնագիրը» հաստատելու մասին Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրի նախագծի մասին,
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մեր նպատակը որևէ մեկին տուգանելը չէ, այլ՝ որ կանոնները պահպանվեն. Փաշինյան
Պարետատան նիստից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդեսեկավ բրիֆինգով, որին մասնակցեցին նաև Սուրբ Աստվածամայր ԲԿ ինֆեկց...
ՀՐԱՏԱՊ. Նիկոլ Փաշինյանի և նրա ընտանիքի մոտ կորոնավիրուս է հաստատվել
Մեր թեստը, ցավոք, դրական է. այս մասին ֆեյսբուքի իր էջում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վիճակն էլ ավելի է վատանում. արձանագրվել է վարակման 697 նոր դեպք․ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում հայտնել է կորոնավիրուսի հաստատված 697 նոր դեպքի մասին։«Վատ լուր ունեմ, և այդ վ...
«Օրգազմը Ձեզ համար կամ Դուք օրգազմի համար». ինչի մասին է մեծ աղմուկ հանած գիրքը. Lurer. com
Երևանի Արաբկիր վարչական շրջանի Վրացական փողոցում «Օրգազմը Ձեզ համար կամ Դուք օրգազմի համար» վերնագրով երեխաներին գրքեր ե...