ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մեր նպատակը որևէ մեկին տուգանելը չէ, այլ՝ որ կանոնները պահպանվեն. Փաշինյան
Պարետատան նիստից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդեսեկավ բրիֆինգով, որին մասնակցեցին նաև Սուրբ Աստվածամայր ԲԿ ինֆեկցիոն մասնաճյուղի կլինիկական ղեկավար Հայկ Անտոնյանը և Երևանի թիվ 13 պոլիկլինիկայի տնօրեն Ռուզաննա Դուրգարյանը:
Ըստ վարչապետի, չնայած նախորդ օրվա համեմատությամբ կորոնավիրուսով հիվանդ մարդկանց թիվը նվազել է 209-ով, դրանից համաճարակային իրավիճակի մեր գնհատականը չի փոխվում: Նախորդ օրը գրանցվել է 251 դրական դեպք: Մենք այս ընթացքում էլի ենք ունեցել նման նվազում, երբ մայիսի 25-ի 452 դեպքից հետո հաջորդ օրը՝ մայիսի 26-ին ունեցել ենք 289 դեպք, որից հետո դեպքերն էլի սկսել են աճել՝ 372, 460: «Նկատի ունեմ, մենք պետք է շարունակենք դիտարկել իրավիճակը համոզվելու համար, թե արդյոք այսօրվա նվազումը որևէ բովանդակային բան փոխել է մեր իրավիճակում, թե ոչ»,-ասաց վարչապետը:
Հակահամաճարակային կանոների խստիվ պահպանումը շարունակում է մնալ անհրաժեշտություն: Միաժամանակ, ըստ վարչապետի, պետք է ընդգծել, որ դրանք անհրաժեշտություն են լինելու առաջիկա մեկ տարվա ընթացքում: Իսկ այն, որ կանոները չեն պահվում պատշաճ մակարդակով վկայում են կազմվող վարչական իրավախախտման արձանագրությունները:
Ոստիկանությունը 3 օրում վարչական իրավախախտման 1300 արձանագրություն է կազմել, որոնք հիմնականում վերաբերել են դիմակ կրելու կանոների խախտումներին: Տեսչական մարմինները 87 կազմակերպության գործունեությունը դադարեցնելու առաջարկ են ներկայացրել պարետատանը, և դրանց գործունեությունը դադարեցվել է:
Ընտանիքի անդամները, եթե մեքենայում են պետք է կրեն դիմակ, քանի որ սահմանված չափորոշիչների համաձայն, մեքենան ևս համարվում է փակ տարածք, ինչն իրականում այդպես է:
Անգամ բացօթյա առևտուր իրականացնելիս, ըստ վարչապետի, պետք է և վաճառողը և գնոդը կրեն դիմակ:Այսօր հանրապետության կորոնավիրուսային վերակենդանացման բաժանմունքներն աշխատում են խիստ ծանրաբեռնված ռեժիմով: Մեծ է ծանր և ծայրահեղ ծանր հիվանդների թիվը: Երեկվա դրությամբ ծանր է գնահատվում 358 պացիենտի առողջական վիճակը, ծայրահեղ ծանր՝ 58: Թոքերի արհեստական օդափոխման սարք է միացված 15 մարդու:
«Ուզում եմ «Կրկիր դիմակ, փրկիր կյանքեր կարգախոսը» մեկ անգամ ևս մեկնաբանել: Այսօր շատ երիտասարդներ առաջնորդվում են այն մտածելակերպով, որ իրենք երիտասարդ են և չունեն հիվանդություններ, մեծ հավանականությամբ կորոնավիրուսը մեծ պրոբլեմ չի ստեղծի իրենց համար: Բայց սա չի նշանակում, որ իրենց վարակվելու հետևանքով կյանքեր չեն խլվի: Իրենք կարող են վարակել այլ երիատասարդի և շղթայական ընթացք ունենա դա: Կարող են վարակել ծնողներին, տատիկներին, պապիկներին: Մենք այսօր մահվան 7 նոր դեպք ենք ունեցել: Պարետատան նիստում արձանագրեցինք, որ դիաբետով հիվանդները և բարձր զարկերակային ճնշում ունեցողները շատ ծանր են տանում կորոնավիրուսը: Իսկ այդ հիվանդությունները լայնորեն տարածված են Հայաստանում ,-ասաց Նիկոլ Փաշինյանը:
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Նիկոլ Փաշինյանի և նրա ընտանիքի մոտ կորոնավիրուս է հաստատվել
Մեր թեստը, ցավոք, դրական է. այս մասին ֆեյսբուքի իր էջում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վիճակն էլ ավելի է վատանում. արձանագրվել է վարակման 697 նոր դեպք․ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում հայտնել է կորոնավիրուսի հաստատված 697 նոր դեպքի մասին։ «Վատ լուր ունեմ, և այդ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ազնվության, անկեղծության և սխալները ընդունելու մասին. Արսեն Թորոսյան
Ազնվության, անկեղծության և սխալները ընդունելու մասին… ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ուղիղ եթերում է։
Ինչպես է վարչապետը վարակվել կորոնավիրուսով
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով այսօր դառնում է 45 տարեկան, ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնեց կորոնավիրուսի թեստի դրական...