Դավիթ Բաբայանը թողնում է Արցախի նախագահի մամուլի խոսնակի պաշտոնը
Թանկագի՛ն հայրենակիցներ, բարեկամներ, կուսակիցներ, Արդեն 13 տարի է, ինչ ես գլխավորում եմ Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը՝ կառույց, որը պատասխանատու է մեր երկրի տեղեկատվական քաղաքականության համար: Այդ մասին ֆեյսբուքյան գրառում է արել Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը:
Նա գրել է. «Տեղեկատվական ճակատը, հատկապես մեր երկրի համար, որը գտնվում է չկարգավորված հակամարտության պայմաններում, ունի ռազմավարական կարեւորագույն նշանակություն:
Ինձ համար պատիվ է եղել այս բոլոր տարիների ընթացքում ղեկավարել այդ կառույցը, լինել տեղեկատվական ճակատի առաջամարտիկներից, ծառայել իմ ժողովրդին եւ Հայրենիքին:
Աշխատանքս փորձել եմ կատարել արհեստավարժորեն՝ որպես ուղենիշ միշտ ունենալով պետական եւ ազգային շահերը:
Հարգելի՛ բարեկամներ,
Ուզում եմ ձեզ տեղեկացնել, որ այսօրվանից ես պաշտոնապես թողնում եմ իմ զբաղեցրած պաշտոնը: Շնորհակալություն եմ հայտնում իմ բոլոր գործընկերներին եւ լրատվական դաշտի ներկայացուցիչներին՝ երկարատեւ արդյունավետ համագործակցության համար:
Ուզում եմ նաեւ հաջողություն մաղթել այս պաշտոնում ինձ փոխարինող Վահրամ Պողոսյանին, ցանկանալ նրան բեղմնավոր գործունեություն:
Հ.Գ. Հարգելի՛ գործընկերներ, ես չեմ հեռանում քաղաքական եւ հասարակական դաշտից: Ես ընդունել եմ Արցախի Հանրապետության Նախագահ Արայիկ Հարությունյանի առաջարկը եւ այսուհետ հայրենիքին իմ ծառայությունները կմատուցեմ ԱՀ Նախագահի՝ արտաքին հարաբերությունների գծով խորհրդականի պաշտոնում:
Լինելով նաեւ Արցախի պահպանողական կուսակցության նախագահ՝ ես եւ իմ կուսակիցները շարունակելու ենք մեր ակտիվ գործունեությունը մեր երկրի քաղաքական ու հասարակական դաշտում:
Հ.Հ.Գ. 13 տարվա իմ աշխատանքի ամփոփման եւ հետագա գործունեության մասին ավելի մանրամասն կխոսեմ իմ ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ»:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում հեղափոխությունից հետո ոչ ոք ավելի դժվար վիճակում չի եղել, քան Բակո Սահակյանը. Փաշինյանը՝ Արցախում
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը Շուշիում ներկա են գտնվել Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանի ե...
Ունենք կորոնավիրուսով վարակման 335 նոր դեպք
Կորոնավիրուսի համավարակի հետ կապված մեր գործերը լավ չեն։ Այս մասին կառավարության նիստի մեկնարկին հայտարարեց ՀՀ վարչապետ...
ՀՐԱՏԱՊ. Դավիթ Անանյանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել. նրա գրառումը
ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Սիրելի հայրենակիցներ,«Հարգելի գործընկերներ,Մամուլում շրջանառվող...
Երևանի փողոցների վահանակները լուսավորվել են Վրաստանի դրոշի գույներով
Վրաստանում ՀՀ դեսպանության և դեսպան Ռուբեն Սադոյանի նախաձեռնությամբ այսօր՝ Վրաստանի ազգային տոնի օրը, քաղաքամայր Երևանի...