Կապանում ցուցարարները դադարեցրին ակցիան. ձերբակալված տղաներին Երևան ճանապարհելուց հետո ճանապարհը բացվեց

Բռնություն գործադրողների նկատմամբ լինելու է օրենքով նախատեսված պատասխանատվություն, երաշխիքներ են տվել, ես վստահաբար կարող եմ ասել` չի լինելու ոչ մի բռնություն: Քիչ առաջ այս մասին հայտարարեց Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանը։

 

Նա ցուցարարներին հավաստիացրեց՝ ոստիկանությունից, Հատուկ քննչական ծառայության քննիչներից ստացել է երաշխիք առ այն, որ հարուցված քրեական գործի քննությունը տարվելու է արդար:

«Ինձ հավաստիացրեցին, որ մենք անգամ միասին կարող ենք գնալ և նախաքննական գործընթացներին մասնակցել և ինքներդ կհամոզվեք, որ ոչ մի բռնություն որևէ մեկի նկատմամբ չի լինելու, իսկ այն անձինք, որոնք սկզբից կիրառել էին բռնություն, ենթարկվելու են պատասխանատվության»,- ասաց  Փարամազյանը՝ շեշտելով, որ ՀՀ Քրեական վարչության պետը տվել է երաշխիք և չի կարծում, որ վերջինս կարող է իր խոսքի տերը չլինել:

«Երաշխքները չպահպանելու  դեպքում շատ վատ հետևանքներ կլինեին: Կհավաքվի ոչ թե 1000 հոգի այլ ամբողջ մարզը»,- ասաց Փարամազյանը:

Համայնքապետի խոսքից հետո ցուցարանները եկան համաձայնության, որ ձերբակալված տղաներին Երևան ճանապարհլուց հետո կբացեն ճանապարհը ու կդադարեցնեն բողոքի ակցիան: Ցուցարարների շարքերից՝ դիմելով նրանց ուղեկցող ոստիկաններին, բղավեցին. «Մեր տղաներին հաց կտաք»:

 

Հիշեցնենք, որ արդեն 8 ժամից ավելի է, ինչ քաջարանցիները չեն հեռանում Կապանի ոստիկանության շենքի մոտից՝ պահանջելով ազատ արձակել այսօր Կապանի ոստիկանություն բերման ենթարկված քաջարանցի երիտասարդներին։

Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանը մտել էր ոստիկանության շենք, որտեղից դուրս գալուց հետո հայտարարել էր, որ տեսել է երիտասարդներին․ նրանք բռնության են ենթարկված եղել:

 

Տեսանյութը՝ Нвер Зеля օգտատիրոջ ՖԲ էջից: 

 

 

Քաղաքականություն

Պատահարներ