Աշխարհում ամենաբարձր վարձատրվող կին մարզիկը. Forbes

Աշխարհի նախկին առաջին ռակետ, ճապոնուհի Նաոմի Օսական ռեկորդ է սահմանել կանանց սպորտում՝ 1 տարվա ընթացքում վաստակելով 37,4 միլիոն դոլար: Այս մասին հայտնում է Forbes-ը: Օսական 2019-ին վաստակել է 1,4 միլիոն դոլար ավելին, քան ամերիկացի Սերենա Ուիլյամսը՝ Grand Slam-ի 23-ակի հաղթողը: Ամենաբարձր վարձատրվող մարզիկների վարկանիշում նրանք զբաղեցնում են, համապատասխանաբար, 29-րդ և 33-րդ տեղերը: 

 

 



 

2016 թվականից ի վեր առաջին անգամ երկու կին մարզիկ ընդգրկվել են Forbes-ի ամենաբարձր վարձատրվող 100 մարզիկների վարկանիշային աղյուսակում: Օսական ծնվել է Ճապոնիայում: Երեք տարեկանից ապրում է ԱՄՆ-ում: Թենիսիստուհին 15 հովանավորչական պայմանագիր ունի: 

2018 թվականին Օսական դարձավ Ճապոնիայի առաջին ներկայացուցիչը, որը հաղթեց Grand Slam մրցաշարում: US Open 2018-ի եզրափակչում նա հաղթեց ամերիկուհի Սերենա Ուիլյամսին: 2019-ին հաղթեց Ավստրալիայի օփենում` եզրափակչում պարտության մատնելով Պետրա Կվիտովային: 

 

Քաղաքականություն