Սննդի արտադրամասերում վարակման դեպքեր եղել են և շարունակվում են․ Թորոսյան
Հայաստանում սննդի արտադրամասերում լինում են վարակման դեպքեր, սակայն արտադրվող սննդի միջոցով վարակի փոխանցման հավանականությունը մոտ է զրոյի: Այս մասին քիչ առաջ կայացած ասուլիսում հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ պատասխանելով այն հարցերին, թե սննդի արտադրամասերում եղե՞լ են վարակման դեպքեր, հիվանդ մարդու պատրաստած սննդի միջոցով հնարավո՞ր է վարակի փոխանցում, և թե դեպքերի աճը որքանո՞վ է պայմանավորված նաև այս գործոնով:
«Սննդի արտադրամասում վարակման դեպքեր եղել են և շարունակվում են: Մենք ամեն արտադրամասում կոնկրետ գործողություններ ենք իրականացնում՝ շփման շրջանակները պարզելու և մեկուսացնելու համար: Սննդի արտադրամասերում արտադրվող սննդի միջոցով վարակի տարածման հավանականությունը մոտ է զրոյին: Եվ ես ոչ մի կերպ չեմ պայմանավորում նման դեպքերով վարակի աճի տեմպերը»,-ասաց Թորոսյանը:
Նմանատիպ հոդվածներ
Ունենք կորոնավիրուսով վարակման 335 նոր դեպք
Կորոնավիրուսի համավարակի հետ կապված մեր գործերը լավ չեն։ Այս մասին կառավարության նիստի մեկնարկին հայտարարեց ՀՀ վարչապետ...
Հայաստանում հեղափոխությունից հետո ոչ ոք ավելի դժվար վիճակում չի եղել, քան Բակո Սահակյանը. Փաշինյանը՝ Արցախում
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը Շուշիում ներկա են գտնվել Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանի ե...
Արսեն Թորոսյանն ինքնամեկուսացել է. Aysor.am
Առողջապահության նախարարությունում կորոանվիրուսի դեպքեր են հաստատվել, Aysor.am-ի հետ զրույցում ասել է նախարարության...
Հայաստանում արտակարգ դրությունը երկարաձգվեց ևս մեկ ամսով
Հայաստանում արտակարգ դրությունը երկարաձգվեց ևս մեկ ամսով: Կառավարության որոշմամբ՝ արտակարգ դրությունը երկարաձգվեց մինչև...