Դանակահարություն «ՍԱՍ» սուպերմարկետի դիմաց. տուժածը 27-ամյա երիտասարդ է. Shamshyan. com
երեկ՝ մայիսի 16-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 03:30-ի սահմաններում «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ «որովայնի հատվածի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ Երևան քաղաքի Երվանդ Քոչարի փողոցում գործող «ՍԱՍ» սուպերմարկետի մոտից իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի օպերգծով տեղակալ Նիկոյանի գլխավորությամբ: Մինչ Էրեբունու հիվանդանոցի բժիշկները պայքարում էին վիրավորի կյանքի համար, (բժիշկների շնորհիվ հնարավոր է եղել փրկել վիրավորի կյանքը) կենտրոնի ոստիկանները պարզել են, որ վիրավորը Երևան քաղաքի բնակիչ, 27-ամյա Գագիկ Գ.-ն է:
Ոստիկանները պարզել են նաև, որ նույն օրը՝ ժամը 03:00-ի սահմաններում «ՍԱՍ» սուպերմարկետի մոտ վիճաբանություն է տեղի ունեցել Երևանի բնակիչներ, 26-ամյա Վլադիմիր Մ.-ի, 29-ամյա Սևան Խ.-ի, հիվանդանոց տեղափոխված Գագիկ Գ.-ի և 2 անհայտ անձանց միջև: Վիճաբանության ժամանակ Գագիկ Գ.-ն սուր կտրող-ծակող առարկայով հարված է ստացել: Ոստիկանության կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները ստացված օպերատվ տվյալներով պարզել են, որ վիճաբանությանը մասնակցել են նաև Երևանի բնակիչներ, 24-ամյա Հայկ Խ.-ն, 24-ամյա Տիգրան Թ.-ն, իսկ Գագիկ Գ.-ին դանակահարելու կասկածանքով որոնվում է Տիգրան Թ.-ն: Ոստիկանությունը ձեռնարկում է ոչ միայն Տիգրան Թ.-ին, այլև նաև Հայկ Խ.-ին հայտնաբերելու ուղղությամբ անհրաժեշտ գործողություններ:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:
Նմանատիպ հոդվածներ
Սահմռկեցուցիչ դեպք՝ Երևանում․ հայրը 9-րդ հարկից ցած է նետել երկու երեխաներին
Այսօր՝ մայիսի 5-ին, ժամը 07:40-ի սաhմաններում Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության եւ Արտակարգ իրավիճակների նախարարութ...
Նոր մանրամասներ Գավառում մարտաֆիլմ հիշեցնող կրակոցներից ու սպանություններից. Shamshyan
Հայաստանի քննչական կոմիտեի և ոստիկանության աշխատակիցները պարզել են ապրիլի 28-ին Գավառ քաղաքում տեղի ունեցած աղմկահարույց...
Ճամփա չզիջելու համար մուրճով, մետաղյա ձողով ծեծկռտուքի մասնակիցներից է հայտնի Գայի Մերուժը
Մայիսի 13-ին Երևանի Լուկաշինի փողոցում տեղի ունեցած վիճաբանություն-ծեծկռտուքի հետևանքով հիվանդանոց են տեղափոխվել Լո...
Արագածոտնի մարզում «Դիդի Կոնդ» կոչվող հուշարձանի մոտից բերման է ենթարկվել «օրենքով գող» Օշականցի Գևորիկը. Shamshyan
Երեկ՝ մայիսի 15-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 17։30-ի սահմաններում ոստիկանության Աշտարակի բա...