Արագածոտնի մարզում «Դիդի Կոնդ» կոչվող հուշարձանի մոտից բերման է ենթարկվել «օրենքով գող» Օշականցի Գևորիկը. Shamshyan
Երեկ՝ մայիսի 15-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 17։30-ի սահմաններում ոստիկանության Աշտարակի բաժին ահազանգ է ստացվել Բյուրական գյուղի բնակիչ՝ 56-ամյա Մանուկ Մանուկյանից, ով հայտնել է, որ Օշական գյուղի «Կոնդ» կոչվող հուշարձանի մոտ դեպք է տեղի ունենում և անհրաժեշտ է ոստիկանների ներկայությունը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանները պարզել են, որ Օշական գյուղի վարչական տարածքի պատմամշակութային հուշարձան հանդիսացող «Դիդի Կոնդ» կոչվող հուշարձանի տարածքում Օշական գյուղի բնակիչ՝ 50-ամյա Գևորգ Մելիքյանը կազմակերպել է խաչի տեղադրում, որի համար քանդման աշխատանքներ էին կատարվել՝ վնասելով հուշարձանի ընդհանուր տեսքը։ Ժամեր անց Աշտարակի ոստիկանները նշված հուշարձանի տարածքից Աշտարակի ոստիկանություն են բերման ենթարկել Գ. Մելիքյանին, Օշական գյուղի բնակիչ՝ 52-ամյա Արթուր Հարությունյանին և Դաշտաքար գյուղի բնակիչ՝ 28-ամյա Արթուր Բարսեղյանին։ Փաստի առթիվ ոստիկանության Աշտարակի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ բերման ենթարկված Գ. Մելիքյանը «օրենքով գող» Օշականցի Գևորիկն է, իսկ ոստիկանություն ահազանգած Մ. Մանուկյանը Պատմական միջավայրի պահպանության Արագածոտնի մարզային ծառայության պետն է։
Նմանատիպ հոդվածներ
Սահմռկեցուցիչ դեպք՝ Երևանում․ հայրը 9-րդ հարկից ցած է նետել երկու երեխաներին
Այսօր՝ մայիսի 5-ին, ժամը 07:40-ի սաhմաններում Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության եւ Արտակարգ իրավիճակների նախարարութ...
Ճամփա չզիջելու համար մուրճով, մետաղյա ձողով ծեծկռտուքի մասնակիցներից է հայտնի Գայի Մերուժը
Մայիսի 13-ին Երևանի Լուկաշինի փողոցում տեղի ունեցած վիճաբանություն-ծեծկռտուքի հետևանքով հիվանդանոց են տեղափոխվել Լո...
ՀՐԱՏԱՊ. Վենդետա Գավառում. ոստիկաններին ճեղքելով՝ հիվանդանոցում երկու հոգու վիզ են կտրել
Գեղարքունիքի մարզում իրավիճակը վերահսկողությունից դուրս է գալիս: Անգամ ՀՀ ոստիկանապետ Արման Սարգսյանի ներկայությունը չի...
Նոր մանրամասներ Գավառում մարտաֆիլմ հիշեցնող կրակոցներից ու սպանություններից. Shamshyan
Հայաստանի քննչական կոմիտեի և ոստիկանության աշխատակիցները պարզել են ապրիլի 28-ին Գավառ քաղաքում տեղի ունեցած աղմկահարույց...