«Ժողովուրդ». Ովքեր են Միխայիլ Բաղդասարովի պարտատերերը
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Հրապարակվել է հայտնի գործարար Միխայիլ Բաղդասարովի պարտատերերի պահանջների նախնական ցուցակը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Միխայիլ Բաղդասարովը, որը ժամանակին համարվում էր Սերժ Սարգսյանի մերձավոր օլիգարխը եւ մեր երկրի ազգային ավիափոխադրող ընկերության սեփականատերը, այս տարվա մարտի 10-ից սնանկ է ճանաչվել։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ն Բաղդասարովի պարտատերի ցուցակի առաջին հորիզոնականում է: Բանկին Բաղդասարովը պարտք է ավելի քան 45 հազար դոլար: Ի դեպ, ցանկի երկրորդ տեղում իր կողմից ստեղծած «Արմավիա» ավիաընկերությունն է, որին կուտակած պարտքը կազմում է ավելի քան 6.6 հազար դոլարին համարժեք դրամ: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Բաղդասարովը պարտք է նաեւ ««Սեւան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ին 280 հազար դրամի չափով: Նշենք, որ Բաղդասարովը մոտ 73 մլն դրամի չափով պարտք է նաեւ Վահե Խաչատրյան անունով մի քաղաքացու, որն էլ հենց Բաղդասարովին սնանկ ճանաչելու պահանջով դիմել էր դատարան: Բացի այս, գործարարը պարտք է նաեւ «Բիբլոս Արմենիա», «Էյչ Էս Բի Սի» բանկերին: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Բաղդասարովի պարտատերերի ցանկը դեռ կավելանա»:
Նմանատիպ հոդվածներ
Արսեն Թորոսյանն ինքնամեկուսացել է. Aysor.am
Առողջապահության նախարարությունում կորոանվիրուսի դեպքեր են հաստատվել, Aysor.am-ի հետ զրույցում ասել է նախարարության...
Հայաստանում արտակարգ դրությունը երկարաձգվեց ևս մեկ ամսով
Հայաստանում արտակարգ դրությունը երկարաձգվեց ևս մեկ ամսով: Կառավարության որոշմամբ՝ արտակարգ դրությունը երկարաձգվեց մինչև...
Նախարար Սուրեն Պապիկյանն ինքնամեկուսացված է
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում կան կորոնավիրուսով վարակված քաղաքացիների հաստատված դեպքեր:...
Ունենք կորոնավիրուսով վարակման 335 նոր դեպք
Կորոնավիրուսի համավարակի հետ կապված մեր գործերը լավ չեն։ Այս մասին կառավարության նիստի մեկնարկին հայտարարեց ՀՀ վարչապետ...