ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գլորվեցի աստիճաններից ու նա փախուստի դիմեց․ կողոպուտ Աբովյանում
Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում մայիսի 7-ին 4-րդ միկրոշրջանի շենքերից մեկի բնակարններից մեկից գողություն է կատարվել։ Այս մասին հայտնում է ոստիկանությունը՝ մանրամասնելով, որ գողություն կատարողը հարմարեցված բանալիով բացել էր բնակարանի դուռը, մտել ներս ու հափշտակել ոսկեղեն։
«Դեպքի վայրում ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողներն արձանագրեցին, որ ինչ-որ մեկը հարմարեցված բանալիով բացել էր բնակարանի դուռը, մտել ներս ու հափշտակել ոսկեղեն։ Տանը մարդ չէր եղել, սակայն այդ պահին տանտիրուհին շքամուտքով բարձրանալիս նկատել էր իր տնից դուրս եկող անծանոթ տղամարդուն։
Դեպքի մասին զրուցեցինք տուժողի հետ. «Մուտքով բարձրանալիս նկատեցի, որ դուռը բաց է։ Աստիճանները բարձրացա, այդ պահին տնից մարդ դուրս եկավ։ Հրեցի, իմ հրելուց հետո ինքն ամբողջ մարմնով դեպի ինձ եկավ, ուժգին հրեց։ Ընկա, գլորվեցի աստիճաններից, ու նա փախուստի դիմեց»։
Ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողներն իրականացրին անհետաձգելի գործողություններ՝ հանցագործությունը «տաք հետքերով» բացահայտելու համար։ Բացահայտման աշխատանքների մասին մանրամասնեց ոստիկանության Կոտայքի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ավագ օպերլիազոր, ոստիկանության ավագ լեյտենանտ Գևորգ Ավետիսյանը. «Դեպքի վայրի զննությամբ և տուժողի նկարագրածով` մեր տեսադաշտում հայտնվեց Աբովյան քաղաքի 32-ամյա մի բնակիչ։ Ձեռնարկեցինք օպերատիվ-հետախուզական և որոնողական աշխատանք։ Հաջորդ առավոտ նրան հայտնաբերեցինք և, կողոպուտը կատարելու կասկածանքով, բերման ենթարկեցինք ոստիկանության Կոտայքի բաժին»։
Նախկինում մի քանի անգամ դատապարտված տղամարդը կալանավորվել է։
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ կողոպուտի հատկանիշներով։
Դեպքի հանգամաներքը պարզվում են։
Կատարվում է նախաքննություն»,- ասված է ոստիկանության տարածած հաղորդագրությունում։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ րոպեներ առաջ ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտուքից
ԱԺ-ում ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի ելույթի ժամանակ իրավիճակը թեժացավ եւ ձեռքի դրվեցին բռունցքները:
Իրանը սխալմամբ հրթիռ է արձակել սեփական ռազմանավի ուղղությամբ․ կան բազմաթիվ զոհեր
Օմանի ծոցում զորավարժությունների ժամանակ ողբերգական սխալ է տեղի ունեցել։ Իրանի Jamaran ականակիրը սխալմամբ խոցել է իրենց...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Լարված իրավիճակ ԿԲ դիմաց․ ոստիկանները բերման են ենթարկում ցուցարարներին
Մայիսի 12-ին Կենտրոնական բանկի դիմաց քաղաքացիները բողոքի ակցիա էին իրականացնում՝ պահանջելով, որ ԿԲ-ն լիցենզիայ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արտառոց դեպք Արմավիրում. լուսամուտով մտել է տուն ու սպանել քնած երիտասարդին
Մայիսի լույս 10-ի գիշերը, ժամը 2.40-ի սահմաններում, ոստիկանության Արմավիրի բաժնում ահազանգ ստացվեց։ Արմավիր քաղաքի Չարեն...