Հայաստանում 620.905 աշխատատեղ կա. վարչապետ
2020 թվականի ապրիլի 29-ի դրությամբ Հայաստանում 620 905 աշխատատեղ կար: Խոսքը միայն այն աշխատատեղերի մասին է, որոնց համար մարդիկ աշխատավարձ են ստացել եւ որոնց հետ կապված հարկային հաշվարկներ եւ հայտարարագրեն են ներկայացվել: Այս մասին մայիսի 6-ին ՀՀ Ազգային ժողովի նիստին 2019-ի կառավարության ծրագրի կատարողականի վերաբերյալ զեկույցի քննարկման ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան` զեկուցելով նաեւ այս պահի դրությամբ կորոնավիրուսի սոցիալ-տնտեսական հետեւանքների հաղթահարմանն ուղղված կառավարության կողմից իրականացվող 16 ծրագրի արդյունքների մասին:
Ընդ որում, ըստ նրա, փետրվարին Հայաստանում 618 հազար աշխատատեղ կար: «2019 թվականի ամռանը մենք առաջին անգամ գրանցեցինք այն փաստը, որ Հայաստանում աշխատատեղերի քանակը գերազանցում է 600 հազարը»,- ասաց Փաշինյանը:
Վարչապետի խոսքով` ապրիլին աշխատավարձային ֆոնդը 123.9 միլիարդ դրամ է կազմել, իսկ փետրվարին այն եղել է 119.7 միլիարդ դրամի մակարդակում: «Ես այս մասին ասում են, որպեսզի ցույց տամ, որ կառավարությանը հաջողվել է կառավարել ճգնաժամը, ինչը վստահորեն վկայել սոցիալական ճգնաժամի բացակայության մասին»,- շեշտեց վարչապետը:
Նմանատիպ հոդվածներ
Ծեծկռտուքից հետո ՀՀ վարչապետը զանգահարել է Էդմոնդ Մարուքյանին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Ազգային ժողովում տեղի ունեցած ծեծկռտուքից հետո զանգահարել է «Լուսավոր Հայաստան» կո...
Արսեն Թորոսյանն ինքնամեկուսացել է. Aysor.am
Առողջապահության նախարարությունում կորոանվիրուսի դեպքեր են հաստատվել, Aysor.am-ի հետ զրույցում ասել է նախարարության...
Հայաստանում արտակարգ դրությունը երկարաձգվեց ևս մեկ ամսով
Հայաստանում արտակարգ դրությունը երկարաձգվեց ևս մեկ ամսով: Կառավարության որոշմամբ՝ արտակարգ դրությունը երկարաձգվեց մինչև...
Նախարար Սուրեն Պապիկյանն ինքնամեկուսացված է
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում կան կորոնավիրուսով վարակված քաղաքացիների հաստատված դեպքեր:...