Անկախ նրանից դու Գագիկ Ծառուկյանն ես, թե Ալեն Սիմոնյանը՝ օրենքը պիտի գործի. ԱԺ փոխնախագահ

Այսօր լրագրողների հետ զրույցում  ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով «Մուլտի գրուպ» ընկերության տնօրեն Սեդրակ Առուստամյանի դեմ առաջադրված մեղադրանքին եւ լրագրողի հարցին՝ արդյոք ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի դե՞մ են «ուղղված սլաքները», ասել է. 
«Այս իշխանությունն ունի մեկ կանոն՝ օրենքը պիտի գործի՝ անկախ նրանից դու Գագիկ Ծառուկյանն ես, թե Ալեն Սիմոնյանը։ Մեղադրանքի մասով որեւէ բան չեմ ուզում ասել, կսպասենք ու կտեսնենք՝ ինչ կլինի. դեռ վաղ է խոսել դրա մասին։ Գագիկ Ծառուկյանին մաղթում եմ առողջություն եւ լավ օր»,– ասաց նա։  
Անդրադառնալով Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի դեմ առաջադրված մեղադրանքին և նրա կողմից իշխանությունների նկատմամբ հնչող քննադատությանը՝ Սիմոնյանն ասաց. 
«Մինասյանը, թե՛ Սերժ Սարգսյանը, թե՛ շատ ու շատ նման նախկին հարստացած պետական պաշտոնյաներ զբաղված են մի բանով. հասկանալով, որ քրեական հետապնդում է լինելու իրենց հետ կապված՝ սկսել են քաղաքական գործունեություն ծավալել… կարծելով, որ դա իրենց հնարավորություն կտա խուսափել պատասխանատվությունից»։ 
 

Քաղաքականություն

Պատահարներ