Նոր Նորքում սպանության գործով հետախուզվում է սպանության համար դատապարտված «Էդուլիկը»
պրիլի 20-ին հետախուզում է հայտարարվել Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի Գյուլիքևխյան փողոցի բնակիչ, 34-ամյա Էդուարդ Եղիազարյանի նկատմամբ։ Այդ մասին գրում է shamshyan.com-ը:
Ըստ աղբյուրի՝ վերջինս կասկածվում է ապրիլի 15-ին Երևանում հրազենի գործադրմամբ Նոր Նորք վարչական շրջանի Բակունցի փողոցում՝ «Ծիածան» սուպերմարկետի հարևանությամբ, Նոր Նորք վարչական շրջանի Ա. Հովհաննիսյան փողոցի բնակիչ՝ 39-ամյա Մանուկ Սարգսյանին սպանելու համար: Նա հետախուզվում է ՀՀ քր. օր-ի 104 հոդվածի 1-ին մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։
Աղբյուրը նաև նշում է, որ Եղիազարյանը նախկինում սպանության համար դատապարտված է եղել և ընկերական շրջապատում հայտնի է «Էդուլիկ» մականվամբ։
Ավելի վաղ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջաններում ՀՀ քր.օր-ի 104 հոդվածի 1-ին մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ։ Նշված քրգործը հարուցվել էր ապրիլի 15-ին, Երևանում հրազենի գործադրմամբ տեղի ունեցած սպանության փաստով։
Նոր Նորքի ոստիկաններն ու քննիչները պարզել էին, որ հրազենային վնասվածքով մահացած վիճակում Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների կողմից հիվանդանոց տեղափոխվածը Երևան քաղաքի Ա. Հովհաննիսյան փողոցի բնակիչ՝ 39-ամյա Մանուկ Սարգսյանն էր։ Մ. Սարգսյանը եղել է Lexus մակնիշի 09 MՏ 090 համարանիշի ավտոմեքենայով, երբ անհայտ անձը Բակունց փողոցում՝ «Ծիածան» սուպերմարկետի հարևանությամբ, կրակոցներ էր արձակել Մ. Սարգսյանի ուղղությամբ, որը կրակոցների վայրից վիրավոր վիճակում մեքենան մոտ 700 մետր քշելով՝ բախվել էր աջակողմյան հատվածում կայանված Ford Transit, Opel և Ford Mondeo մակնիշի ավտոմեքենաներին։
Կրակոցի վայրում ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել էին 3 հատ 7.62 մմ տրամաչափի կրակված պարկուճներ։
Նախաքննությունը շարունակվում է։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու, կատարողին կամ կատարողներին և հանցագործության գործիք հրազենը հայտնաբերելու ուղղությամբ։
Ըստ աղբյուրի՝ սպանված Մ. Սարգսյանը տարիներ առաջ Նոր Նորք վարչական շրջանում կրակոցներ էր արձակել։
Նմանատիպ հոդվածներ
Հիվանդանոց տեղափոխված թիվ 151 դպրոցի աշխատակիցը ժամեր անց մահացել է
Երեկ ապրիլի 6-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:40-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների...
ՀՐԱՏԱՊ. Վենդետա Գավառում. ոստիկաններին ճեղքելով՝ հիվանդանոցում երկու հոգու վիզ են կտրել
Գեղարքունիքի մարզում իրավիճակը վերահսկողությունից դուրս է գալիս: Անգամ ՀՀ ոստիկանապետ Արման Սարգսյանի ներկայությունը չի...
ՀՐԱՏԱՊ. Զարգացումներ օֆշորի գործով․ ԱԱԾ-ն Կճոյանին մեղադրանք առաջադրվեց
ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական եւ օպերատիվ֊հետախուզական միջոցառումների արդյուն...
Կրակոցներ են հնչել Երևանի դպրոցներից մեկի հարևանությամբ
2020թ. ապրիլի 14-ին՝ ժամը 22:11-ին, քաղաքացուց ահազանգ է ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Ջրվեժ թաղամասի դպրոցներից մե...