Անդրանիկ Քոչարյանի անդրադարձը՝ իր որդու՝ բանակ չգնալու հարցին
ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն անդրադարձել է հարցին, թե իր որդին ասպիրանտուրան ավարտելուց հետո 2 անգամ բաց է թողել զորակոչը. կա՞ որևէ հիմնավորում։
«Այդ հիմնավորումները դուք կարող եք գտնել ՊՆ-ում, իմ որդին ասպիրանտուրան ավարտելուց հետո հիմա թեզ է պաշտպանել, եթե այդ թեզը չհաստատեն, բնականաբար, գնալու է ծառայության և մի քանի զորակոչ կա, որպեսզի իր 27 տարին լրանա...: Իմ մի տղան հիմա Արցախում ծառայում է, ընդ որում, ինքն ավելի մեծ ուշադրության կենտրոնում է, քան՝ ցանկացած մեր զորակոչիկ, որ ծառայության մեջ է...: Ես խորհուրդ եմ տալիս երեխաներին հանգիստ թողեք, իմ հետ խնդիր ունեք, խնդիրը դրեք իմ առաջ, եթե իմ որդին, որևէ օրենք է խախտել, չկասկածեք, ինքը կպատժվի, բայց ինքը օրենք չի խախտել, ինքը ինքնուրույն ընտանիք ձևավորած անձնավորություն է, շատ հրաշալի կրթություն ստացած և շատ հրաշալի պաշտպանած։ Մնացածը՝ տարկետում ունեցել է, թե՝ ոչ, դա Պաշտպանության նախարարությունից կարող եք ճշտել, եթե անձնական տվյալների հետ խնդիր չունեք»,- ասել է Քոչարյանը:
Նմանատիպ հոդվածներ
Սերժ Սարգսյանը հարցաքննվել է ԱԱԾ-ում
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փաստաբանական թիմը հերքում է իրենց պաշտպանյալի նկատմամբ նոր քրեական գործ հարուցելու մասի...
ՀՐԱՏԱՊ. Հայաստան է բերվել COVID-19 ախտորոշող շարժական լաբորատորիա
Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի երկկողմ փոխհամագործակցության շրջանակներում, ՀՀ և ՌԴ պաշտպ...
Ունենք հաստատված նոր 20 դեպք, ապաքինվել է 25-ը. վարչապետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում, խոսելով կորոնավիրուսի հետ կապված վերջին զարգացումների մասին, ասել է, որ ունեն...
ՈՒՂԻՂ․ Սերժ Սարգսյանն ԱԺ-ում պատասխանելու է Ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովի հարցերին
Սերժ Սարգսյանն ԱԺ-ում է՝ պատասխանելու է Ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովի հարցերին։ Տեսանյութը` Ա1+-ի։&n...