ՀՀԿ-ն շնորհավորական ուղերձներ են ստացվել Ռուսաստանից եւ Չինաստանից
Հայաստանի Հանրապետական կուսակցության միջազգային գործընկերները շնորհավորել են ՀՀԿ-ին՝ հիմնադրման 30-ամյակի կապակցությամբ:
“Միասնական Ռուսաստան” (“ЕДИНАЯ РОССИЯ”) համառուսաստանյան կուսակցության ուղերձում, մասնավորապես, ասված է.
“Ի սրտե շնորհավորում ենք իր գոյության ողջ ընթացքում հայ ժողովրդի բարօրության համար գործունեություն ծավալած Հայաստանի Հանրապետական կուսակցությանն իր 30-ամյակի կապակցությամբ:
Ռուսաստանն ու Հայաստանը մշտապես կապված են եղել հատուկ հարաբերություններով: Այսօր եւս մեր երկրների միջեւ գործակցությունը կառուցված են իրավահավասարության, փոխադարձ հարգանքի եւ բացության վրա:
Մեր կուսակցությունների միջեւ հարաբերությունները համապատասխանում են միջպետական համագործակցության բնույթին: Նրանք ունեն խոփադարձ հետաքրքրվածության եւ վստահության բարձր մակարդակ:
Հանրապետականի բոլոր անդամներին մաղթում ենք հաջողություն, իսկ ձեր հրաշալի երկրին՝ խաղաղություն եւ բարեկեցություն”:
Չինաստանի Կոմունիստական կուսակցության շնորհավորական խոսքը ներկայացնում ենք ստորեւ.
“ Ի սրտե շնորհավորում ենք ձեզ Հայաստանի Հանրապետական կուսակցության հիմնադրման 30-ամյակի առիթով: Վերջին տարիներին Չինաստանի Կոմունիստական կուսակցությունը եւ Հանրապետականը շարունակում են ընկերական հարաբերություններն ու համագործակցությունը, դրական ներդրում ունենալով հայ-չինական հարաբերությունների զարգացման մեջ:
Մենք պատրաստ ենք ապագայում եւս ամրացնել մեր շփումները եւ կապերը ձեր կուսակցության հետ, զարգացնել միջկուսակցական հարաբերությունների նոր տեսակ, որը բնութագրվում է առկա տարբերություններով հանդերձ՝ միասնականությամբ, փոխադարձ հարգանքով եւ փորձի փոխանակմամբ, որպեսզի ամրացնենք մեր երկու երկրների ժողովուրդների միջեւ ավանդական ընկերությունը եւ բազմակողմանիորեն խրախուսենք միջպետական հարաբերությունները:
Հայաստանին մաղթում ենք բարգավաճում, իսկ ձեր ժողովրդին՝ երջանկություն եւ հաջողություն”:
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Հայաստան է բերվել COVID-19 ախտորոշող շարժական լաբորատորիա
Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի երկկողմ փոխհամագործակցության շրջանակներում, ՀՀ և ՌԴ պաշտպ...
Ունենք հաստատված նոր 20 դեպք, ապաքինվել է 25-ը. վարչապետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում, խոսելով կորոնավիրուսի հետ կապված վերջին զարգացումների մասին, ասել է, որ ունեն...
Զբաղվելու եմ Բրջոնիի հարցով. Նաիրա Զոհրաբյան
Մենք չենք ուզում, որ տնտեսությունը փլուզվի, որ աղքատության տոկոսը մեծանա, չենք ուզում ունենքն էլի հարյուր հազարավոր հուս...
Մարզպետը ներկայացրել է «Գոլդեն Փելեսում» հերթապահող բժիշկներին
Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը ներկայացրել է այն բժիշկներին, ովքեր մշտական հերթապահում են Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հ...