Մոռացեք տարաձայնությունների մասին. Սանասարյանը՝ Արսեն Թորոսյանին
ՊՎԾ դադարեցված լիազորություններով ղեկավար Դավիթ Սանասարյանն իր ֆեյբուքյան էջում գրել է.
«Կարդում եմ, որ կորոնավիրուսի դեմ պայքարի համար նոր ստեղծվող առողջապահական ենթահամակարգը բուժաշխատողների կարիք ունի ու ափսոսում եմ, որ ժամանակին բժշկի մասնագիտություն չընտրեցի։
Ամեն դեպքում երկրորդ անգամ եմ կրկնում. եթե կկարողանամ մեքենայով որևէ ծառայություն մատուցել, բանվորություն անել կամ ցանկացած այլ գործ, պատրաստ եմ գիշեր և ցերեկ։
Կոչս նախ Արսեն Թորոսյանին է ուղղված.
մոռացեք տարաձայնությունների մասին, զանգահարեք և խորհրդակցության հրավիրեք ոլորտի լուրջ մասնագետներին, նախկին համաճարակների ժամանակ ոլորտի պատասխանատու եղածներին։
Կոչս՝ մյուսներին.
այս պահին, անկախ մեր քաղաքական ու անձնական տարաձայնությունների, ձեռք ձեռքի տանք ու գործ անենք։ Եթե չենք կարող օգնել, ապա տանը մնալն ամենամեծ օգնությունն է։ Իսկ սխալների մասին խոսելու ժամանակը կգա. կրակը մարելու ժամանակ հրշեջներին չեն խանգարում։
Առանց պանիկայի, բայց կազմակերպված ու արագ տեմպերով պետք է խելքի բերենք երկիրը։
Համերաշխություն, փոխօգնություն, հաղթանակ»։
Նմանատիպ հոդվածներ
Ունենք հաստատված նոր 20 դեպք, ապաքինվել է 25-ը. վարչապետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում, խոսելով կորոնավիրուսի հետ կապված վերջին զարգացումների մասին, ասել է, որ ունեն...
ՀՐԱՏԱՊ. Հայաստան է բերվել COVID-19 ախտորոշող շարժական լաբորատորիա
Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի երկկողմ փոխհամագործակցության շրջանակներում, ՀՀ և ՌԴ պաշտպ...
Զբաղվելու եմ Բրջոնիի հարցով. Նաիրա Զոհրաբյան
Մենք չենք ուզում, որ տնտեսությունը փլուզվի, որ աղքատության տոկոսը մեծանա, չենք ուզում ունենքն էլի հարյուր հազարավոր հուս...
Մարզպետը ներկայացրել է «Գոլդեն Փելեսում» հերթապահող բժիշկներին
Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը ներկայացրել է այն բժիշկներին, ովքեր մշտական հերթապահում են Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հ...