Փաշինյանը՝ կորոնավիրուսի վարակակիրների վիճակի մասին
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածներից երկուսի վիճակը ծանր է։ Նրանցից մեկը Միացյալ Նահանգների քաղաքացի է, ազգությամբ հայ չէ։ Մյուս վարակակիրը Հայաստանի քաղաքացի է։ Երկու անձինք էլ 75-ից բարձր տարիքի են։ Այս մասին այսօր կառավարության նիստի ժամանակ հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Նրանց հիվանդանոցում գտնվելն արդարացված չէ: Այսօր պարոն Ավինյանի և պարոն Թորոսյանի մասնակցությամբ ունեցանք քննարկում և որոշեցինք, որ թեթև դեպքերին, որոնք, ըստ էության, մեծամասնությունն են, փորձենք աշխատել հյուրանոցների հետ, որպեսզի տեղավորենք նրանց հյուրանոցներում՝ ապահովելով սնունդն ու այլ կարիքներ:
Պետք է շարունակենք այս քաղաքականությունը: Սա նաև օգտակար է տնտեսության առումով, քանի որ հյուրանոցները այսօր դատարկ են: Այստեղ իհարկե, որոշակի բարդույթներ կլինեն, հյուրանոցները կվախենան իրենց բրենդի հետագա մրցունակության հետ կապված, բայց հյուրանոցները պարտավոր են ժամանակ առ ժամանակ ախտահանել իրենց սենյակները: Հիմա էլ կարող են բազմաթիվ դեպքեր լինել, որ տարբեր հիվանդություններով մարդիկ այդ հյուրանոցներում բնակվում են: Կորոնավիրուսից հետո էլ այդ սենյակների հետ ոչ մի վատ բան չի պատահի, առավել եւս եթե ախտահանվեն հետո»,-ասել է վարչապետը:
Նմանատիպ հոդվածներ
Մարզպետը ներկայացրել է «Գոլդեն Փելեսում» հերթապահող բժիշկներին
Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը ներկայացրել է այն բժիշկներին, ովքեր մշտական հերթապահում են Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հ...
ՀՐԱՏԱՊ. Հայաստանում կորնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասավ 72-ի
Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի նոր 8 դեպք: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է...
3-4 օրում կունենանք 40 նոր պալատ. նախարար
ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը տեղեկացնում է, որ Ինֆեկցիոն հիվանդանոցի մոդուլային ընդունարանի շինարարու...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Էջմիածնի փողոցներն ախտահանվում են
Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.«Միգուցե մենք չունենք գերժամանակակից տեխնիկա, բայց ունեն...