Ավինյանի որոշմամբ նոր սահմանափակումներ են սահմանվել
Այսօր ՀՀ պարետ Տիգրան Ավինյանի որոշմամբ՝ Հանրային իշխանության մարմինների գործունեության նկատմամբ սահմանափակումներ են սահմանվել։
Մասնավորապես՝
Հայաստանի Հանրապետության հանրային իշխանության բոլոր մարմինների գործունեությունը հնարավոր բոլոր դեպքերում իրականացնել հեռավար/առցանց եղանակով՝ միաժամանակ ապահովելով մարմնի գործառույթների անխափան իրականացումը.
Հանրային իշխանության բոլոր մարմինների վարչական շենքերում արգելել աշխատակիցների մուտքը, եթե առանձին աշխատակիցների վերաբերյալ առկա չէ մարմնի ղեկավարի ցուցումը.
Ժամանակավորապես դադարեցնել պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների սպասարկման գրասենյակների գործունեությունը, իսկ դրա անհնարինության դեպքում սահմանափակել դրանց գործունեությունը՝ էապես նվազեցնելով աշխատանքային ժամերն ու անձնակազմի թիվը։ Առցանց ծառայությունների առկայության դեպքում ծառայությունները մատուցել բացառապես էլեկտրոնային եղանակով, իսկ դրա անհնարինության պարագայում անհետաձգելի անհրաժեշտության դեպքում:
Քաղաքացիների անհետաձգելի կարիքներին արձագանքելու նպատակով պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից իրենց պաշտոնական կայքէջերի, սոցիալական ցանցերի եւ զանգվածային լրատվության միջոցներով հրապարակել մարմինների գործող հեռախոսահամարների, կայքէջերի, էլեկտրոնային փոստի հասցեների եւ կապի այլ միջոցների վերաբերյալ տվյալներ։
Սույն որոշման կատարումը պետք է ապահովեն՝ ՀՀ նախագահի աշխատակազմ, ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմ, Բարձրագույն դատական խորհրուրդ, ՀՀ Սահմանադրական դատարանի աշխատակազմի, ՀՀ դատախազություն, ՀՀ կենտրոնական բանկ, ՀՀ հաշվեքննիչ պալատ, ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով, ՀՀ հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողով, ՀՀ մարդու իրավունքների պաշտպան, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով, ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով, ՀՀ քննչական կոմիտե, ՀՀ հատուկ քննչական ծառայություն, ՀՀ կառավարության անդամներ, ՀՀ կառավարությանը ենթակա մարմինների ղեկավարներ, ՀՀ վարչապետին ենթակա մարմինների ղեկավարներ, ՀՀ տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներ։
Որոշմամբ ամրագրված սահմանափակումների պահպանումը պետք է ապահովեն ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը եւ ՀՀ ոստիկանության պետ Արման Սարգսյանը։
Նմանատիպ հոդվածներ
Մարզպետը ներկայացրել է «Գոլդեն Փելեսում» հերթապահող բժիշկներին
Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը ներկայացրել է այն բժիշկներին, ովքեր մշտական հերթապահում են Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հ...
3-4 օրում կունենանք 40 նոր պալատ. նախարար
ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը տեղեկացնում է, որ Ինֆեկցիոն հիվանդանոցի մոդուլային ընդունարանի շինարարու...
ՀՐԱՏԱՊ. Հայաստանում կորնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասավ 72-ի
Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի նոր 8 դեպք: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Էջմիածնի փողոցներն ախտահանվում են
Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.«Միգուցե մենք չունենք գերժամանակակից տեխնիկա, բայց ունեն...