ՀՀ-ում 22 ԶԼՄ-ի ներկայացվել է նյութեր հեռացնելու պահանջ
Հայաստանի Հանրապետությունում նոր տիպի կորոնավիրուսի տարածումը կանխելու համար մարտի 16-ից արտակարգ դրություն հայտարարելուց հետո ՀՀ ոստիկանությունը 22 ԶԼՄ-ի հորդորել է պաշտոնական տեղեկատվության չհամապատասխանող նյութերը հեռացնել։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Հայկ Մհրյանը։
«Մինչ այս պահը ՀՀ ոստիկանության ստորաբաժանումներն աշխատել են 22 զանգվածային լրատվամիջոցի հետ և հորդորել են, որպեսզի նրանք ՀՀ կառավարության, մասնավորապես, պարետի ցուցումներին հակասող և պաշտոնական տեղեկատվությանը չհամապատասխանող նյութերը հեռացնեն»,- նշեց Մհրյանը։
Հայաստանում մարտի 23-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր քանակը 194 է: ՀՀ կառավարությունը Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարել: Արտակարգ դրությունը գործում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն: Հայաստանում կորոնավիրուսի հաստատված առաջին դեպքը գրանցվել էր մարտի 1-ին: Քաղաքացին Հայաստան էր եկել Իրանից: Նա ապաքինվել է և դուրս է գրվել: Մարտի 21-ին արձանագրվել է ապաքինման երկրորդ դեպքը։
Նմանատիպ հոդվածներ
Մարզպետը ներկայացրել է «Գոլդեն Փելեսում» հերթապահող բժիշկներին
Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը ներկայացրել է այն բժիշկներին, ովքեր մշտական հերթապահում են Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հ...
ՀՐԱՏԱՊ. Հայաստանում կորնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասավ 72-ի
Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի նոր 8 դեպք: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է...
3-4 օրում կունենանք 40 նոր պալատ. նախարար
ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը տեղեկացնում է, որ Ինֆեկցիոն հիվանդանոցի մոդուլային ընդունարանի շինարարու...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Էջմիածնի փողոցներն ախտահանվում են
Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.«Միգուցե մենք չունենք գերժամանակակից տեխնիկա, բայց ունեն...