Սպորտ

Ջո Սոնդերսի կատակի կատճառով, մեկ այլ բռնցքամարտիկի հանել են չվերթից. COVID-19

WRed 418 դիտում
Ջո Սոնդերսի կատակի կատճառով, մեկ այլ բռնցքամարտիկի հանել են չվերթից. COVID-19

Բռնցքամարտիկ Ջո Սոնդերսը զանգահարել է Delta ավիաընկերություն և կատակով հայտնել, որ WBA և IBF կիսամիջին քաշային կարգի չեմպիոն Ջոշ Թեյլորն ու իր մարզիչ Բեն Դևիսոնը վարակված են նոր տեսակի կորոնավիրուսով, գրում է Eurosport.ru-ն: 
Ինչպես նշում է Mirror-ը, արդյունքում Թեյլորին և Դևիսին հանել են չվերթից: 
«Հրաշալի է, Բիլլի, քո ծրագիրն աշխատեց: Մենք ոչ մի տեղ չենք թռչում և լուրջ խնդիրներ ունենք: Շնորհակալություն քեզ դրա համար: Նրանք ասացին, որ այստեղ չի կարող որևէ կատակ լինել: Մենք այժմ խիստ հսկողության ներքո ենք…», – հայտնել է Դևիսոնը:  

Ավելի ուշ Սոնդերսը հրապարակավ ներողություն է խնդրել կատարվածի համար ՝ պնդելով, որ նա զանգահարել է, քանի որ անկեղծ մտահոգություն է ունեցել ընկերոջ առողջության վերաբերյալ: 

Նա այդ մասին խոսել է  թվիթերյան իր էջում հրապարակված տեսանյութում: 

 

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Սպորտ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250