Սպորտ

«Չի կարելի տեղափոխել Օլիմպիական խաղերն այնպես, ինչպես ֆուտբոլային հանդիպումը». ՄՕԿ նախագահ

«Չի կարելի տեղափոխել Օլիմպիական խաղերն այնպես, ինչպես ֆուտբոլային հանդիպումը». ՄՕԿ նախագահ

Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախը դարձյալ մեկնաբանել է 2020թ․ Տոկիոյի ամառային Օլիմպիական խաղերի հետաձգման կամ չեղարկման հավանականությունը կորոնավիրուսի պանդեմիայի հետեւանքով։ 

«Չի կարելի տեղափոխել Օլիմպիական խաղերն այնպես, ինչպես ֆուտբոլային հանդիպումը, որը պետք է տեղի ունենար առաջիկա շաբաթ օրը։ Դա շատ բարդ գործընթաց է, որին պետք է մոտենալ ծանրակշիռ հիմնավորումներով։ Մենք 24 ժամ, շաբաթը 7 օր դիտարկում ենք բոլոր հնարավորությունները։ 

Խաղերի չեղարկումը կկործանի 11 հազար մարզիկների երազանքները 206 ազգային օլիմպիական կոմիտեների եւ փախստականների թիմերից։ Չեղարկումը չի լինի արդար որոշում»,- Բախի խոսքը մեջբերում է գերմանական SWR-ը։ 

Ճապոնիայի կառավարությունն ու ՄՕԿ-ն առայժմ չեն հայտարարել Խաղերի հետաձգման մասին։ Շատ մարզիկների կարծիքով՝ մարզումային գործընթացն արդեն խաթարվել է։ Տարբերակներից մեկը Խաղերը աշնանն անցկացնելն է։ Օլիմպիական խաղերը նախատեսված են հուլիսի 24-ից օգոստոսի 8-ը: 
 

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Սպորտ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250