Դիմակ չեն կրում, «պաչվելով» բարևում են, բայց պահանջում են վերելակն ախտահանել. Հովսեփ Կուբատյան
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության վարչության պետ Հովսեփ Կուբատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ոչ մեկը մեզ չի կարող փրկել վիրուսից, եթե մենք ինքներս ջանք չգործադրենք Այս օրերին շատ ենք քաղաքացիներից նամակներ ստանում՝ այս կամ այն շենքի մուտքը կամ վերելակը ախտահանելու խնդրանքով։ Այսօր չալարեցի գնացի հասցեներից մեկով։ 15 րոպե բակում կանգնելուց հետո պարզ դարձավ, որ մարդիկ թքած ունեն տարրական կանոնների վրա։ Ոչ մեկ դիմակ չի կրում, իրար տեսնելուց «պաչվելով» բարևում են, բայց մյուս կողմից պահանջում եմ իրանց վերելակը ախտահանել։ Ոչ մեկը մեզ չի կարող փրկել վիրուսից, եթե մենք ինքներս ջանք չգործադրենք։ Պետությունը ու համայնքն ամեն ինչ անում են, որ կանխեն վիրուսի տարածումը, բայց առաջին հերթին այդ գործում պետք է բոլոր քաղաքացիները գիտակցեն, որ տարրական սոցիալական պատասխանատվությունն անհրաժեշտ պայման է։ Այս իրավիճակը ինձ հիշեցրեց մի նամակ, որ քաղաքացին պահանջում էր իրենց բակում շաբաթօրյակ անենք»։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասավ 160-ի
Հայաստանում մարտի 21-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 160 դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է...
Այսօր դուրս ենք գրում մեր երկրորդ առողջացած պացիենտին. նախարար Արսեն Թորոսյան
Այսօր դուրս ենք գրում մեր երկրորդ առողջացած պացիենտին, ում մոտ հետազոտությունը ցույց է տվել վիրուսի բացակայություն, ինչպ...
Պարետի որոշմամբ բարերը, ակումբները, խաղատները և ժամանցի այլ վայրերը ժամանակավոր կփակվեն
ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ տեղեկացնելով, որ մարտի 22-ից ՀՀ տարածքում...
Հայաստանում կա կորոնավիրուսով վարաված 136 մարդ, որից 1-ը բուժված է
ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ մարտի 20-ի՝ ժամը 10․00-ի դրությ...