Այսօր դուրս ենք գրում մեր երկրորդ առողջացած պացիենտին. նախարար Արսեն Թորոսյան
Այսօր դուրս ենք գրում մեր երկրորդ առողջացած պացիենտին, ում մոտ հետազոտությունը ցույց է տվել վիրուսի բացակայություն, ինչպես նաև նրա մորը, ում հետ նա ապրել է 21 օր նույն սենյակում և չնայած դրան, այդպես էլ չի վարակվել վիրուսով կամ վարակվել և շուտ լավացել է: Ամեն դեպքում նրա բոլոր հետազոտությունները մինչ օրս բացասական են եղել:
Ֆեսբուքյան իր Էջում գրել է Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
Առողջություն եմ ցանկանում մնացած բոլոր պացիենտներին և շնորհակալություն հայտնում մեր համաճարակաբաններին և վարակաբաններին իրենց աշխատանքի համար:
Մնացած մեր քաղաքացիներին կոչ եմ անում պահպանել անձնական պաշտպանության բոլոր միջոցները, ինչպես նաև արտակարգ դրության կանոնները:
[9e9afd644a54e9bfa9e7115b790d2402.png]
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասավ 160-ի
Հայաստանում մարտի 21-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 160 դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է...
Պարետի որոշմամբ բարերը, ակումբները, խաղատները և ժամանցի այլ վայրերը ժամանակավոր կփակվեն
ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ տեղեկացնելով, որ մարտի 22-ից ՀՀ տարածքում...
Հայաստանում կա կորոնավիրուսով վարաված 136 մարդ, որից 1-ը բուժված է
ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ մարտի 20-ի՝ ժամը 10․00-ի դրությ...
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը 194 է
Հայաստանում վերջին 1 օրում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 4-ով։ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգ...