Ներկայում մշակվում է COVID-19 կորոնավիրուսային վարակի դեմ առնվազն 20 պատվաստանյութ. ԱՀԿ
Մի քանի երկրներ զբաղվում են COVID-19 վիրուսի դեմ պատվաստանյութի ստեղծմամբ։ Ինչպես հայտնել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) փորձագետ Մարիա վան Կերխոուվը, այժմ աշխարհում մշակվում է շուրջ 20 պատվաստանյութ։
«Գիտահետազոտական կենտրոններն ամբողջ աշխարհում արագացնում են կորոնավիրուսային պատվաստանյութի մշակումը։ Ներկայում մշակվում է COVID-19 կորոնավիրուսային վարակի դեմ առնվազն 20 պատվաստանյութ: Նրանց առաջին կլինիկական փորձարկումներն արդեն սկսվել են»,- մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Մարիա վան Կերխոուվը։
«Միակ բանը, որ կարող է ավելի վտանգավոր լինել վատ վիրուսից, վատ պատվաստանյութն է։ Մենք պետք է շատ զգույշ լինենք ցանկացած ապրանքի մշակման հարցում, որը հավանաբար կներկայացվի մոլորակի բնակչության մեծ մասին»,-հավելել է նա։
Հայտնի է, որ այս պահի դրությամբ ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակման ավելի քան 276 462 դեպք է գրանցվել, որից 11 417-ը` մահվան ելքով։ Ապաքինվել է ավելի քան 91 954 մարդ։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասավ 160-ի
Հայաստանում մարտի 21-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 160 դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է...
Այսօր դուրս ենք գրում մեր երկրորդ առողջացած պացիենտին. նախարար Արսեն Թորոսյան
Այսօր դուրս ենք գրում մեր երկրորդ առողջացած պացիենտին, ում մոտ հետազոտությունը ցույց է տվել վիրուսի բացակայություն, ինչպ...
Պարետի որոշմամբ բարերը, ակումբները, խաղատները և ժամանցի այլ վայրերը ժամանակավոր կփակվեն
ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ տեղեկացնելով, որ մարտի 22-ից ՀՀ տարածքում...
Հայաստանում կա կորոնավիրուսով վարաված 136 մարդ, որից 1-ը բուժված է
ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ մարտի 20-ի՝ ժամը 10․00-ի դրությ...