Փոստային բաժանմունքները կգործեն ըստ իրավիճակի, այս պահին ամբողջ ծավալով գործում են․ Արշակյան
Փոստը կենսաթոշակների եւ սոցիալական վճարների հիմնական օղակն է եւ Սոցապ նախարարության հիմնական գործընկերը։ Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ ասաց բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը՝ հավելելով, որ այս տեսանկյունից մենք որեւէ ընդհատումներ եւ խափանումներ չենք ունենա։
Արշակյանը վստահեցրեց, որ փոստային բաժանմունքները կգործեն ըստ իրավիճակի, այս պահին ամբողջ ծավալով գործում են։ «Այնուամենայնիվ, որոշակի գործիքակազմ է կիրառված՝ կապված անվտանգության եւ վիրուսի տարածումը կանխարգելելու հետ։ Խնդրել ենք, որ փոստի գրասենյակում կուտակումներ չլինեն։ Դրանցից խուսափելու համար որոշակի անհարմարություններ կարող են ստեղծվել․ բաժանմունքում գտնվողների թիվը սահմանափակվելու է, օրվա ընթացքում ախտահանում է կատարվելու»,- ասաց Արշակյանը։
Նախարարը հայտնում է, որ այն տեղերում, որտեղ հնարավոր կլինի կենսաթոշակները եւ սոցվճարները տանել-հասցնել քաղաքացիներին, դա կիրականացվի մաքսիմալ հնարավորության սահմաններում։
«Առողջապահության նախարարությունում նույնպես տվյալների հավաքագրման եւ մշակման համար խումբ է ստեղծվել։ Խումբն ակտիվ մասնակցում է եւ մասնակցելու է համաճարակի հետ կապված տվյալների հավաքագրման, մշակման, հետագայում որոշակի կանխատեսումների եւ գնահատականների ուղղությամբ աշխատանքներին»,- նշեց Արշակյանը՝ շարունակելով, որ առաջիկա օրերին որոշակի արդյունքներ լինելու դեպքում կհայտնեն դրանց մասին։
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Հաստատվել է կորոնավիրուսի ևս 15 դեպք, վարակվածների ընդհանուր թիվը կազմում է 45
ՀՀ առողջապահության նախարարը ֆեյսբուքյան գրառում է կատարել, որում ասվում է․«Ունենք ևս 15 հաստատված դեպք, որոնցից ոմանք ար...
Հայաստանում այսօրվանից մեկ ամսով արտակարգ դրություն կհայտարավի
Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում մարտի 16-ի 17։30-ից մինչեւ ապրիլի 16-ը ժամը 9։00 կսահմանվի արտակարգ դրություն։...
ՀՐԱՏԱՊ. ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 110-ի
Կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը ՀայաստանումՄարտի 18-ի, ժամը 21:30-ի դրությամբ իրականացված կորոնավիրուսային հիվան...
ՀՀ-ում հաստատվել է կորոնավիրուսի ևս 5 դեպք. հանրագումարով արձանագրվել է 115 դեպք
Կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը Հայաստանում Մարտի 19-ի, ժամը 09:00-ի դրությամբ իրականացված կորոնավիրուսային...