«Գլորիա» ֆաբրիկայի շրջված ավտոբուսից հիվանդանոցներ են տեղափոխել 22 մարդու. մանրամասներ
Լոռու մարզի Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին ժամեր առաջ շրջված «Գլորիա» կարի ֆաբրիկայի ավտոբուսի վթարի հետեւանքով ժամը 10:30-ի տվյալներով, Սպիտակի եւ Վանաձորի բժշկական կենտրոններ են տեղափոխվել ընդհանուր առմամբ 22 տուժած:
Սպիտակի բժշկական կենտրոնից ՀԺ-ին հայտնեցին, որ իրենց մոտ են տեղափոխվել գրեթե բոլոր վիրաբվորները՝ ընդհանուր 21 տուժած՝ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով, հիմնականում կոտրվածքներով: Նրանք բոլորն անցել եւ դեռ անցնում են բուժզննում, մի մասին՝ նախնական տվյալներով 12 հոգու, հոսպիտալացնելու որոշում է կայացվել: ԲԿ-ից հայտնեցին նաեւ, որ ծանր վիճակում գտնվող տուժածներ այս պահին չկան:
1 հոգի էլ տեղափոխվել է Վանաձորի բժշկական կենտրոն: Բ/Կ-ի հետ կապ հաստատել չհաջողվեց:
Սպիտակի բժշկական կենտրոնից խնդրեցին վիճակների մասին առավել հստակ տեղեկություն ստանալու համար դիմել ավելի ուշ, երբ կավարտվեն բոլոր անձանց բոլոր հետազոտությունները:
նշենք, որ Լոռիում վաղ առավոտից ձյուն է տեղում, սակայն Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհը անցանելի է եղել:
Հիշեցնենք, ավտոբուսը վթարի է ենթարկվել Նոր Խաչակապ գյուղի սկզբնամասում: «Գլորիա» կարի ֆաբրիկայի աշխատակիցներին Սպիտակից տեղափոխող «ՊԱԶ» ավտոբուսը՝ մինչ այդ բախվելով «OPEL» մակնիշի ավտոմեքենային, շրջվել էր:
Նմանատիպ հոդվածներ
Երկկողմանի թոքաբորբով հիվանդանոց տեղափոխված քաղաքացին մահացել է . ԱՆ
Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը հայտնում է. «Մարտի 17-ին «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց է տե...
Երևանում ավտովթարի է ենթարկվել Լևոն Արոնյանի կինը. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար. Shamshyan.com
Մարտի 14-ին խոշոր ավտովթար է տեղի է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:50-ի սահմաններում Lexus մակնիշի 34 RT 921 համարանիշի...
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի ևս 30 դեպք. գրանցված դեպքերի թիվը 190 է
Հայաստանում մարտի 22-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու ևս 30 դեպք է գրանցվել: Այս մասին հայտ...
Դա «Հայփոստ»-ի հետ որևէ կապ չունի. հավելվածի միջոցով օգտատերերի տվյալներ են ձերքբերվում. ահազանգ
Քիչ առաջ Auroranews-ը ահազանգ ստացավ մի քաղաքացուց, ով հայտնեց, որ օրեր առաջ իր կինը բջջային հեռախոսահամարին «Հայփ...