Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի ևս 30 դեպք. գրանցված դեպքերի թիվը 190 է
Հայաստանում մարտի 22-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու ևս 30 դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների և վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը: Ընդհանուր՝ հաստատված դեպքերի թիվ 190 է։
Հիշեցնենք, որ մարտի 21-ի դրությամբ Հայաստանում կար կորոնավիրուսի վարակի հաստատված 160 դեպք։ Մինչ օրս բուժվել է 2 քաղաքացի։
Վարակակիրներից 11-ի մոտ թոքաբորբ կա, հիվանդներից 3-ն ինտենսիվ թերապիայի բաժանմունքում են, սակայն նրանց կյանքին վտանգ չի սպառնում։
Հաստատված դեպքերի աճով պայմանավորված՝ Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցն այլևս միակ վայրը չէ, որտեղ քաղաքացիները գտնվում են կամ բուժում են ստանում․ կա շուրջ 5 բուժհաստատություն, ևս երկու մարզային բուժհաստատությունում կան հատուկենտ պացիենտներ։
Կորոնավիրուսով վարակվելու 136 հաստատված դեպքից 112-ը փոխկապակցված են երկու առաջնակի դեպքերի հետ։
Հիշեցնենք, որ վարակով պայմանավորված երկրում մարտի 16-ից ապրիլի 14-ը արտակարգ դրություն է սահմանվել։
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Հայաստանում գրանցվեց կորոնավիրուսից մահվան առաջին դեպքը
ՀՀ առողջապահության նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում, որում հայտնել է, որ «Նորք»...
Երկկողմանի թոքաբորբով հիվանդանոց տեղափոխված քաղաքացին մահացել է . ԱՆ
Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը հայտնում է. «Մարտի 17-ին «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց է տե...
Հիվանդանոց տեղափոխված թիվ 151 դպրոցի աշխատակիցը ժամեր անց մահացել է
Երեկ ապրիլի 6-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:40-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների...
ՀՀ-ում 2 ամսական երեխա է վարակվել կորոնավիրուսով իր մայրիկի հետ. Թորոսյան
Հայաստանում 2 ամսական երեխա է վարակվել կորոնավիրուսով իր մայրիկի հետ: Այս մասին, այսօր՝ մարտի 27-ին ֆեյսբուքյան իր էջում...