120 միլիոն դրամ պարգևավճար՝ Արմավիրի մարզպետարանում. Բաբկեն Հարությունյան
«Հանրային վերահսկողության կենտրոն ՀԿ» նախագահ Բաբկեն Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ նշելով, որ իր նախագահած կազմակերպությունը հարցում է ուղարկել Արմավիրի մարզպետարան ստանալու տեղեկատվություն՝ 2019թ․-ի պարգևատրումային ֆոնդի չափի վերաբերյալ, որին ի պատասխան հայտնել են, որ պարգևատրման ֆոնդը կազմել է 120.905.200 դրամ։ Գրառումն ամբողջությամբ՝ ստորև.
«Հանրային վերահսկողության կենտրոն ՀԿ»-ն հարցում է ուղարկել Արմավիրի մարզպետարան ստանալու տեղեկատվություն՝ 2019թ․-ի պարգևատրումային ֆոնդի չափի վերաբերյալ։
Ի պատասխան հայտնել են, որ Արմավիրի մարզպետարանի ծախսերով տնտեսագիտական դասակարգման « Քաղաքացիական, դատական և պետական այլ ծառայողների պարգևատրում» հոդվածով կազմել է 34.381.500 դրամ գումար, իսկ «Պարգևատրումներ, դրամական խրախուսումներ և հատուկ վճարներ» հոդվածով կազմել է 86.523.700 դրամ գումար։ Ընդհամենը պարգևատրման ֆոնդը կազմել է 120.905.200 դրամ։
Հարցումներ են ուղղարկվել նաև Արագածոտնի և Վայոց Ձորի մարզպետարաններ, տեղեկատվություն չտրամադրվելու դեպքում կներկայացնենք դատական հայցեր»։
Նմանատիպ հոդվածներ
Ով էր այն «ադրբեջանիցին», ով ազատ շրջում էր Երևանում. մեկնաբանում է ԱԱԾ տնօրենը
ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը հերքում է համացանցում հայտնված աղմկահարույց այն տեսանյութի իրական լինելը, որում ի...
Թեհրանից երկրորդ հատուկ չվերթով Հայաստան է ժամանել 80 քաղաքացի
Թեհրանից ժամանեց հերթական և կարծես թե այս պահին վերջին ինքնաթիռը մեր 82 քաղաքացիներով։ Այս մասին ֆեյսբուքյան էջում հայտն...
«Աստղիկ» ԲԿ-ում երկկողմանի թոքաբորբով Իրանի քաղաքացի է մահացել. Mamul.am
«Աստղիկ» ԲԿ-ից MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատել են տեղեկությունը, ըստ որի՝ 56-ամյա տղամարդ է մահացել. լրատվալան...
«Աստղիկ» ԲԿ-ում թոքաբորբից մահացածն ՀՀ քաղաքացի է․ ԲԿ-ի տնօրեն
«Աստղիկ» բժշկական կենտրոնում մահացած քաղաքացին Իրանի քաղաքացի չէ, Aysor.am-ի հետ զրույցում ասել է Բժշկական կենտրոնի...