«Աստղիկ» ԲԿ-ում երկկողմանի թոքաբորբով Իրանի քաղաքացի է մահացել. Mamul.am

«Աստղիկ» ԲԿ-ից MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատել են տեղեկությունը, ըստ որի՝ 56-ամյա տղամարդ է մահացել. լրատվալանի աղբյուրի փոխանցմամբ, նա երեկ էր տեղափոխվել հիվանդանոց: «Դեռևս հաստատված չէ կորոնավիրուսի հանգամանքը: Նա երկկողմանի թոքաբորբ ուներ, Հեպատիտ Բ»,- ասել են ԲԿ-ից:

 

ԼՐԱՑՈՒՄ

 

Auroranews-ը դեպքի մանրամասները ճշտելու նպատակով կապ հաստատեց Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանի հետ։ 

Վերջինս նշեց, որ իրենք նման տեղեկություն չունեն։ 

 

***

«Աստղիկ» բժշկական կենտրոնում մահացած քաղաքացին Իրանի քաղաքացի չէ, Aysor.am-ի հետ զրույցում ասել է Բժշկական կենտրոնի տնօրեն Ասատուր Ասատրյանը։

«Իրանի քաղաքացի չի եղել մահացածը, ՀՀ քաղաքացի է, մահվան պատճառը եղել է երկկողմանի թոքաբորբը»,- ասել է նա։

Ասատրյանն ասել է` դեռ հաստատված չէ կորոնավիրուսի հանգամանքը։

«Թեստն ուղարկել ենք, բայց 90 տոկոսով չի լինի կորոնավիրուս։ Թե որտեղից են վերցրել, որ էդ մարդը Իրանի քաղաքացի է՝ չեմ հասկանում, երևի, որ պանիկա է, մարդիկ վախ ունեն, դրա համար»,- ասել է ԲԿ տնօրենը։

Քաղաքականություն

Պատահարներ