ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գտնվում եմ ադրբեջանական քաղաք Էրիվանում. ո՞ւր է նայում ԱԱԾ-ն, երբ ադրբեջանցին ազատ շրջում է Երևանում
Ֆեյսբուք սոցիալական ցանցի ադրբեջանական էջերից մեկում տեսանյութ է տարածվել, որտեղ ռուսախոս ադրբեջանցին, գտնվելով Երևանի տարբեր հատվածներում, փնովում է ՀՀ ազգային անվտանգության ծառայություններին: Վերջինս տեսանյութում բարևում է և ասում, որ այդ պահին գտնվում է ադրբեջանական հնագույն քաղաքներից մեկում` Էրիվանում:
«Շատ վատ եք աշխատում Հայաստանի հատուկ ծառայություններ: Նույնիսկ չփորձեցիք տեսնել` ով է: Ադրբեջանի հատուկ ծառայությունները անելանելի վիճակում են դրել օկուպացված Հայաստանի հատուկ ծառայություններին»,- տեսանյութում ասում է Նարիման Կարայեվ անունով ադրբեջանցի տղամարդը: Նույնաբովանդակ այս տեսանյութերը ադրբեջանցու կողմից համացանցում տարածվել է 22 ժամ առաջ: Ի դեպ` նրա ֆեյսբուքյան էջում գրված է, որ ապրում է Բաքվում, բայց Վեդիից է:
ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունն այս առնչությամբ դեռևս որևէ հայտարարություն չի արել: Հայաստանի անվտանգությունը երաշխավորող կառույցի կողմից որևէ արձագանք չկա: Ինչպե՞ս է ադրբեջանցի տղամարդը հայտնվել Երևանում: Ինչպե՞ս են թույլ տվել Երևանի տարբեր հատվածներից նման տեսանյութեր ու մեկնաբանություններ հրապարակել: Հնարավոր է տղամարդը Իրանի քաղաքացիություն ունի և այդկերպ է մուտք գործել Հայաստան: Հարցեր են, որոնք դեռևս պատասխան չունեն: Բոլոր դեպքերում ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը պարտավոր է բացառել նման դեպքերը: Հուսանք ԱԱԾ-ն արագ կարձագանքի:
Մանրամասները` տեսանյութում
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. 9 թեսթերի պատասխանները ստացվել են. կորոնավիրուս չի հայտնաբերվել. Նիկոլ Փաշինյան
Րոպեներ առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ՖԲ էջի ուղիղ եթերում ասաց, որ կորոնավիրուսի 9 կասկածելի դեպքերի վերաբերյալ թեստ...
ՈՒՂԻՂ. Հայաստանում 10 միլիոն ծառ տնկելու մարտահրավեր եմ նետում. Փաշինյանը Դենդրոպարկում է
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շրջայց է կատարում Ստեփանավանում գտնվող Դենդրոպարկում։ Շրջայցի ժամանակ վարչապետը հայտ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Օգնենք Անգելինային ապրել. Ի ծնե սրտային հիվանդությունը հաղթահարելու համար անհրաժեշտ է 100.000 դոլար
Համացանցում տարածվել է 4.5 տարեկան Անգելինայի պատմությունը, որն ի ծնե ունի սրտային հիվանդություն` կարդիոմիոպաթիա: ...
Ով էր այն «ադրբեջանիցին», ով ազատ շրջում էր Երևանում. մեկնաբանում է ԱԱԾ տնօրենը
ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը հերքում է համացանցում հայտնված աղմկահարույց այն տեսանյութի իրական լինելը, որում ի...