ՏԵՍԱՆՅՈՒԹ. Օգնենք Անգելինային ապրել. Ի ծնե սրտային հիվանդությունը հաղթահարելու համար անհրաժեշտ է 100.000 դոլար

Համացանցում տարածվել է 4.5 տարեկան Անգելինայի պատմությունը, որն ի ծնե ունի սրտային հիվանդություն` կարդիոմիոպաթիա:  

Համացանցում աղջնակին աջակցող  օնլայն ստորագրահավաք է անցկացվում, քանի որ նրան շտապ անհրաժեշտ է ,,արհեստական ձախ փորոք,, կոչվող սարքը: Վիրահատությունն, ի դեպ, Հայաստանում առաջին անգամ է կատարվելու: Եվ ըստ տարածված հայտարարության՝  այս փորձառությունը ապագայում կօգնի բուժել նույն հիվանդությունն ունեցող այլ մարդկանց: 

Ի դեպ, հաղորդվում է, որ գումարի կեսից ավելին հավաքվել է: Այս պահի դրությամբ՝ անհրաժեշտ 100.000 դոլարից հավաքվել է 42 560-ը:  Միջոցների որոշ մասը փոխանցվել է Անգելինայի հայրիկի հաշվեհամարին, վաղը հրապարակվելու են նաև այդ տվյալները։ 

Տարածված հայտարարությունը հայերեն, անգլերեն և ռուսերեն է:  Հայերենն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.  

 

,,Մենք ունենք ընդամենը մի քանի օր, խնդրում ենք աջակցեք:

Ողջույն, ես Անգելինան եմ, 4.5 տարեկան։

Ի ծնե ունեմ սրտային հիվանդություն` կարդիոմիոպաթիա, և վերջերս իմ առողջությունը կտրուկ վատթարացել է։ Այժմ ես գտնվում եմ Նորք-Մարաշ Բժշկական Կենտրոնում և հրաշալի բժշկական անձնակազմի հետ պայքարում եմ կյանքիս համար։ Որպեսզի ես կրկին ժպտամ ու մանկությունս լիարժեք ապրեմ, ինձ շտապ անհրաժեշտ է «արհեստական ձախ փորոք» կոչվող սարքը, որն առաջին անգամ կտեղադրվի Հայաստանում ինձ վրա, և սեփական փորձովս հնարավորություն կտամ ուրիշ՝ նման հիվանդություն ունեցող մարդկանց ապագայում բուժվել։

Ես շնորհակալ կլինեմ ցանկացած օգնության համար։ Իմ հայրը զինվորական է, իսկ մայրս էլ ավելի կարևոր պաշտոն ունի՝ սպասում է եղբորս մոտալուտ ծնվելուն, և իրենք էլ ինձ հետ միասին պայքարում են իմ կյանքի համար։ Շատ ուզում եմ իմ եղբոր ծնվելու ժամանակ արդեն առողջ լինել ու նրան լայն ժպիտով գրկել։ Խնդրում եմ, օգնեք հնարավորինս շուտ ոտքի կանգնել,,։

 

Անգելինային աջակցելու համար կարող եք անցնել հետևյալ հղմամբ:  
 

Կամ հետևյալ հաշվեհամարներով. 

VTB բանկ, Սերյոժա Ջառահյան (երեխայի հայրը)

16023008542701 $$
16023008542700 AMD
16023008542702 €€
16023008542703 RUB.

Քաղաքականություն

Պատահարներ