Ես հայտարարել էի, որ փակագծերը քիչ-քիչ կբացեմ. հիմա բացում եմ. Ամրամ Մակինյանը՝ Սերժ Սարգսյանի մեղադրանքի մասին
Մենք շարունակում ենք մնալ պնդմանը, որ գործով դատախազը անաչառ չի մոտեցել նախաքննությանը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փաստաբան Ամրամ Մակինյանն՝ անդրադառնալով ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վահե Միսակյանի կողմից Սերժ Սարգսյանի եւ մյուսների գործով մեղադրող դատախազ Արսեն Մարտիրոսյանին բացարկ հայտնելու մասին միջնորդությունը մերժելուն։
Մակինյանն ընդգծեց, որ գործում չկա ապացույցներ, փոխարենն առկա են լուրջ խնդիրներ։ Խոսքը կազմակերպության գործունեությանն մասին է։ Ընկերությունը մասնակցել է մրցույթին և գնի առաջարկ է արել 420 դրամ՝ այն դեպքում, երբ այդ տարվա ընթացքում 100-ավոր տոննաներ է ձեռք բերել շատ ավելի բարձր գներով՝ 440-460 դրամ։
Ինչպե՞ս կարող էր ընկերությունը դիզելային վառելիք մատակարարել 420 դրամով հանրապետության ամբողջ տարածքում գտնվող յուրաքանչյուր համայնքի, այն դեպքում, երբ գնի մեջ պետք է ներառված լինեն նաև տրանսպորտային ծախսերը»։
Մակինյանն ասաց նաև, որ հարցում է կատարել ՀՀ վիճակագրական ծառայություն և հարցրել, թե 2013 թ-ին ինչ արժեր դիզելային վառելիքը։
«Մեզ միայն մանրածախի գներն են տրամադրել, ինչը 465-467 դրամի սահմաններում է եղել։ Մինչդեռ, մեծածախի դեպքում գինն ավելի բարձր պետք է լիներ, քանի որ ոչ թե անձն է գնում և բերում վառելիքը, այլ ընկերությունը բերում՝ հասցնում է իր տուն, իսկ դրանից գինն ավելի էր բարձրանում։ Ես հայտարարել էի, որ փակագծերը քիչ-քիչ կբացեմ, հիմա հայտարարում եմ, 2013 թ-ին դիզելային վառելիքի գինը եղել է 457-460 դրամ։ Այսինքն, ընկերությունն առաջարկել էր մի գին, որը չէր կարող իրականացնել, սա նշանակում է, որ իրատեսական գին չի առաջարկվել»,-ասաց Մակինյանը։
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը. Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է, որ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման առաջին...
Նոր մանրամասներ՝ «էլիտար» զորամասից․ ՊԲ-ի՝ ծառայողական քննության արդյունքները
«Արցախի «էլիտար» զորամասը, բարձրաստիճան պաշտոնյաների որդիներն ու «ինքնասպանության» դեպքերը․ ուշագրավ մանրամասներ»։...
Քիչ առաջ խոսեցի Վրաստանի առողջապահության նախարարի հետ․ Արսեն Թորոսյան
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Քիչ առաջ խոսեցի Վրաստանի առողջապահության նախա...
Երկու շաբաթով կդադարեցվի Իրան-Հայաստան օդային հաղորդակցությունը ու Մեղրիի անցակետով անձանց մուտքը Հայաստան․ Նիկոլ Փաշինյան
Կառավարությունը արտահերթ հեռակա որոշում կընդունի Իրանի Իսլամական Հանրապետության հետ հաղորդակցությունը 2 շաբաթով դադարեցն...