ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայտնի մարդիկ Մոնումենտում կառուցել են դղյակներ, հիմա ասում են՝ մեր շենքն ապօրինի է. Փաշինյան
Գյուղական բնակավայրերում տները կառուցվում են առանց որեւէ ճարտարապետական նախագծի՝ 4 պատ, տանիք, փիլաքյան, և դրանով ամեն ինչ ավարտվում է: Այս մասին այսօր՝ փետրվարի 20-ին, կառավարության նիստում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով. «Ցանկացած շինարարություն պետք է իրականացվի նախագծով, թույլտվությամբ եւ այլն»:
Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նաեւ նախկին բարձրաստիճան իշխանավորների կողմից ապօրինի դղյակներ կառուցելու թեմային.
«Հիմա պարզվում է, որ Երեւանում դղյակներ կան, որոնք սկզբից մինչեւ վերջ կառուցվել են ապօրինի: Օրինակ, մի շարք նախկին բարձրաստիճան պաշտոնյաների պատկանող հայտնի առանձնատները ամբողջությամբ ապօրինի շինություններ են: Այդ նույն բարձրաստիճան պաշտոնյաները ջանք են գործադրել, որպեսզի ընդունեն օրենսդրություն ապօրինի շինությունների օրինականացման վերաբերյալ, որ ապօրինի կառուցեն վերջացնեն, եւ օրինակ այսօր Երեւանի քաղաքապետարանն այլ տարբերակ չունենա, քան այդ շինություններն օրինականացնելն է:
Ամենահայտնի մարդիկ օրինակ, Մոնումենտում, կառուցել են տներ աներեւակայելի չափերի, հիմա եկել ասում են՝ մեր շենքն ապօրինի է, օրենքով պարտավոր եք օրինականացնել: Երեւանի քաղաքապետն էլ ասում է, որ բոլոր իրավաբաններն ասում են, որ պարտավոր ենք օրինականացնել»,-ասաց վարչապետը:
Նա հանձնարարաեց Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին այս հարցը քննարկել Երեւանի քաղաքապետի հետ եւ լուծումներ գտնել. «Մեր երկրում այնպիսի փաստեր են ի հայտ գալիս, որ «неудобно отвечать»,-հավելեց Փաշինյանը:
Նմանատիպ հոդվածներ
ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ հարցազրույց է տալիս
Հանրային հեռուստաընկերության եթերում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տալիս` ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբեր...
Ժամանակին քաղաքապետին «բոքսի հրավիրած» կառուցապատողը նոր խնդրահարույց շինություն է կառուցում․ ահազանգ
Երեւանի Աճեմյան փողոցի բնակիչ Ավետիք Չախալյանն արդեն 6 ամիս է պայքարում է իր տանը կից տարածքում կատարվող շինարարություն...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ալիևը Փաշինյանին սպասելիս. «Սպասեցնելու նուրբ արվեստը ... ))»
Տեսանյութ ու լուսանկարներ են հայտնվել համացանցում որոնցում երևում է, թե ինչպես է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մոտ 6 րոպ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մյունխենում մեկնարկել է Փաշինյան-Ալիև հանդիպումը
Մյունխենում անվտանգության համաժողովի շրջանակում մեկնարկել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի...