Ժամանակին քաղաքապետին «բոքսի հրավիրած» կառուցապատողը նոր խնդրահարույց շինություն է կառուցում․ ահազանգ

Երեւանի Աճեմյան փողոցի բնակիչ Ավետիք Չախալյանն արդեն 6 ամիս է պայքարում է իր տանը կից տարածքում կատարվող շինարարություն իրականցնողների դեմ: Տունը գտնվում է Արցախի 13 հասցեում, որտեղ առևտրի կենտրոն է կառուցվում: Շինության մասին նա տեղեկացել է 2019-ի սեպտեմբերին 18-ին, երբ տարածքում շինաշխատանքներ ենարդենսկսվել էին։ Ավետիք Չախալյանը կապ է հաստատեց AuroraNews-ի հետ ու պատմեց, որ իրականացվող շինարարությունն ապօրինությունների մի ամբողջ շղթա է: 

Նա ապօրինության դեմ սկսել է պայքարել, չիմանալով անգամ, որ այդ շինարարության կատարման համար իր անունից ստորագրությունը կեղծելու միջոցով համաձայնություն է տրվել հարազատ քույրը։

«Վեց ամիս առաջ եկան, ինձ ասացին՝ մեզ թուղթ տուր, որ դուք համաձայն ես, որ մենք այստեղ շինարարություն սկսենք՝ չորս-հինգ հարկ։ Ես չհամաձայնեցի, որովհետև մեր լույսը փակվելու է։ Նույնիսկ 100 դոլար գումար են առաջարկել, նշելով, որ 100 դոլարն էլ է ինձ բավական»,- պատմեց մեզ դիմած քաղաքացին։

 

 

Չախալյանը պատմեց, որ շինարարությունը դադարեցնելու համար դիմել է քաղաքապետարանին, պետական վերահսկողական ծառայությանն ու կառավարությանը։ 

Մեզ տրամադրած լուսանկարներում երեւում է նրա տան քանդված հիմքը: Աշխատանքների ժամանակ քանդել են պատերից մեկը, որի պատճառով խարխլվել է առաջին հարկի առաստաղը: Շինությունը կառուցվում է իր տանը կպած, հազիվ կես մետր հեռավորությամբ: Ըստ բնակչի՝ նորակառույցի լուսամուտները նայում են իր բակի եւ անմիջապես իր տան մեջ: Չի բացառվում, որ ապագայում օդափոխման համակարգն էլ այդ ուղղությամբ կտեղադրվի ու աղմուկը եւս լրացուցիչ խնդիրներ կստեղծի: 

 

 

2019թ․-ի սեպտեմբերի 24-ին Չախալյանը մի նամակ էլ ստացել է քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության եւ հողի վերահսկողության վարչության պետ Ռ. Դարբինյանից: Այդ նամակում հղում կատարելով շինարարության թույլտվության Չախալյանի բողոքներին՝ հայտնել են, որ սեփականության իրավունքի, կամ օրինական շահերի հնարավոր խախտման հարցով, այդ փաստական հանգամանքը, համապատասխան տեխնիկական հետազոտության կամ մասնագիտական փորձագիտական եզրակացությամբ հիմնավորվելու դեպքում կարող է քննարկել կառուցապատող Ահարոնյանի հետ, իսկ փոխադարձ համաձայնություն ձեռք չբերելու դեպքում կարող է դիմել դատարան: Նույն բովանդակությամբ նամակներ Ավետիք Չախալյանը քաղաքապետերանից ստացել է 2019թ-ի սեմպտեմբերի 24-ին եւ 26-ին, հոկտեմբերի 10-ին, նոյեմբերի 21-ին եւ 29-ին: Բոլոր նամակներում հղումը մեկն է. խնդիր եք տեսնում հարգելի բնակիչ, հարցը լուծեք դատական կարգով: 

 

2019թ-ի սեպտեմբերի 24-ին Չախալյանը մի նամակ էլ ստացել է Երեւանի քաղաքապետերանի Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմից (մակագրել է Ա. Աբրահամյանը), ըստ որի իրենք կառուցապատողին զգուշացրել են պահպանել շինարարության բոլոր նորմերը՝ խոչնդոտ չստեղծելով տարածքի բնակչության համար: 

 

Էրեբունի համայնքի վարչական շրջանի աշխատակազմից հայտնել են, որ իրենք այդ գործընթացի հետ որևէ առնչություն չունեն, քանի որ շինարարությունը կատարվում է առաջին գծում, որի պատասխանատուն Երևանի քաղաքապետարանն է։

 

Auroranews-ը դիմեց քաղաքապետարան, որտեղից մեզ տրամադրեցին շինարարության թույլտվության փաստաթուղթը, ինչպես նաև նախագծման թույլտվությունը (ճարտարապետահատակագծային առաջադրանքը): Ըստ այդ փաստաթղթի՝ առկա է փաստն այն մասին, որ քաղաքացի Ավետիք Չախալյանը տվել է կառուցապատման համաձայնություն:

Կառուցապատման թույլտվությունը 2019թ-ի սեպտեմբերի 17-ին տրվել կառուցապատող Դավիթ Ահարոնյանին եւ ինչպես փաստում է քաղաքապետերանը, որեւէ խնդիր կառուցապատողի հետ չկա: Դիտարկմանը, որ Ավետիք Չախալյանը ոչ մի թղթի տակ չի ստորագրել, ոչ մի համաձայնություն չի տվել՝ քաղաքապետարանից ասացին, որ իրենք փորձաքննող մարմին չեն, որպեսզի պարզեն ստորագրության իսկությունը: «Դրա համար կա Ոստիկանություն, Քննչական Կոմիտե»,- ասացին մեզ։ 

 

 

AuroraNews-ը փորձեց գտնել կառուցապատող Դավիթ Ահարոնյանին: Համացանցում կատարած ուսումնասիրության արդյունքում պարզեցինք, որԵրևանի Նոր Նորք վարչական շրջանի Գյուրջյան փողոցի N 1/3 հասցեում գտնվող հայտնի շինությանը, որը քաղաքապետ Հայկ Մարությանի հրահանգով, որպես ապօրինի շինություն քանդվել էր: 

 

Ներկայացված տեսանյութը 2018թ-ի է, որտեղ երևում է, որ Դավիթ Ահարոնյանը ակնհայտ դժգոհ է այդ որոշումից: 

 

Հարց է առաջանում՝ զուգադիպություն է, թե՞ պատահականություն, որ նման աղմուկ աղաղակով քանդված շինության տերը կամ կառուցապատողը Երեւան քաղաքի մեկ այլ վարչական տարածքում ստանում է շինարարություն անելու թույլտվություն: 

Ըստ մեր ձեռքի տակ եղած լուսանկարների՝ Ահարոնյանն արդեն 3-4 հարկը կառուցել է: 

«Ո՞ւր է շտապում, եթե կա հարուցված քրեական գործ փաստաթղթեր կեղծելու, իրացնելու կամ օգտագործելու հատկանիշներով»,- հետաքրքրվեց քաղաքացին։ 

 

Մեզ հաջողվեց զրուցել նաեւ կառուցապատողի հետ, որը լսելով հարցն ասաց, որ ոչ մի հարցի չի պատասխանելու:

AuroraNews-ի պնդմանը, որ նյութը միեւնույն է տպագրվելու է, ասաց որ ընդամենը մեկ հարցի կպատասխանի: 

 

Ավետիք Չախալյանը մեզ հայտնել էր, որ գործարքի համար քույրը 5000 դոլար գումար է վերցրել: Հարցին,թե գործարքն արդյոք վավերացվել է նոտարական գրասենյակում՝ կառուցապատող Դավիթ Ահարոնյանն ասաց, որ հարուցված գործում կան բոլոր նյութերը: 

«Նոտարի անհրաժեշտություն չկար։ 5000 դոլար գումարը տվել ենք Չախալյանի քրոջը ևամենը տեսագրվել է, իսկ տեսագրությունն արդեն քրեական գործի մաս է:

Ի դեպ գումարը վերցնող տիկինըդեմ չի եղել, որ գործարքը տեսագրվի»,- ասաց նա։

Հարցին, թե գուցե քաղաքապետարանը զգալով իր «սխալը» Գյուրջյան փողոցի քանդված շինության վերաբերյալ այս թույլտվությամբ խնդիրը հարթելու հնարավորություն է տվել՝ կառուցապատողն իսպառ բացառեց: 

«Գյուրջյան փողոցի N 1/3 հասցեում կառուցված շինության խնդիրը վաղուց հարթված է։ Չախալյանն էլ երկու ամիս է ունեցել բողոքարկման համար, սակայն 6 ամիս անցել է, հետո է հիշել որ պիտի բողոք ներկայացնի: Թող իրենց ընտանիքում միմյանց միջեւ պարզեն հարցերը, քանի որ ինքը տեղյակ չէ, չի էլ ուզում իմանալ, թե այդ գումարն ինչպես է բաժանվել հարազատների միջեւ»,- ասաց նա։ 

 

Ավետիք Չախալյանը AuroraNews-ի հետ զրույցում պնդում է, որ իր ստորագրությունը կեղծել և շինարարություն կատարելու համար համաձայնագիր է տվել քույրը։ Նյութերի նախապատրաստման ընթացքում քույրը՝ Նարինե Չախալյանը, բացատրություն է տվել, որ եղբոր բանավոր համաձայնությամբ ստորագրել է եղբոր և մոր փոխարեն և Երևանի քաղաքապետարանի երկրորդ մասնաշենքի դիմաց համաձայնագիրը փոխանցել այլ անձի։ Գործարքի համար ստացել է 5000 դոլար: Ավետիք Չախալյանին քույրն ասել է, որ իր համար այդ գումարը կարեւոր էր, պարտքեր ուներ, որոնք պետք է շտապ մարեր: Գործը ներկա պահին դատախազությունում է։ 

 

Զրուցեցինք նաեւ Կենտրոն եւ Նոր Նորք վարչական շրջանների դատախազության դատախազ Սամվել Հակոբյանի հետ, հասկանալու, նախաքննությունը ինչ է պարզել եւ երբ գործը կհասնի դատարան: 

«Ավետիք Չախալյանը դիմել է դատախազություն ու հայտնել, որ իր հարազատ քույրը կեղծել է իր եւ մոր՝ Կլարա Ֆարմանյանի ստորագրություննները: Դրանց հիման վրա կառուցապատողին 2019-ի հուլիսի 3-ին տրամադրվել է համաձայնագիր: Նշյալ համաձայնագրի հիման վրա կառուցապատողին տրվել է նախագծման թույլտվություն: Դրա հիման վրա էլ իրականացվում է շինարարությունը»,- ասաց գործով դատախազը։ 

Հարցին, քանի որ կա ակնհայտ կեղծիք, հնարավոր չէ դադարեցնել շինարարությունը, Սամվել Հակոբյանն ասաց, որ դատախազությունն ամբողջ ծավալով չի կարող այդ գործընթացն իրականացնել․ «Ավետիք Չախալյանը պիտի դիմի քաղաքապետերան շինարարության կասեցման համար: Ներկա պահին քննարկվում է գործին դատավարական կարգավիճակ տալու հարցը»:

Դատախազությունից վստահեցնում են, որ նախաքննությունն իրականացվում է հնարավորինս արագ, եթե ձեռք բերվեն բավարար ապացույցներ, գործը կգնա դատարան: 

«Դավիթ Ահարոնյանը նաեւ ցուցմունք է տվել, որը նախաքննության գաղտնիք է: Գործը կարճելու խնդիր չկա»,- ասաց Սամվել Հակոբյանը։ 

 

«Բոլոր լուսամուտները, որոնք գտնվում են կառուցվող շինության ետնամասում եւ նայում են թե իմ տանը, թե բակին, պետք է փակվեն: Կառուցապատողի կողմից փոխհատուցում տրվի, որպեսզի կարողանամ վերանորոգել իրենց շինարարության հետևանքով ավիրված տունս»,- ասաց Չախալյանը։ Ընդգծենք, որ Ավետիք Չախալյանը պահանջում է, որ անօրինական կառուցապատումը դադարեցվի: 

 

Նշենք, որ AuroraNews-ը շարունակելու է հետեւել այս խճճված պատմության ընթացքին: 

 

 

ՀԵՂԻՆԱԿ՝ Լիլիթ Աղաջանյան

Քաղաքականություն

Պատահարներ