Պաշտոնանկ է արվել ՌՈ պետը. Զինված ուժերում եղել են նաև այլ պաշտոնանկություններ․ 1in.am
Երեկ երեկոյան պաշտոնանկ է արվել ՀՀ Ռազմական ոստիկանության պետ Արթուր Բաղդասարյանը, որի վերաբերյալ մենք մի քանի աղմկահարույց հրապարակումներ էինք արել նրա կոռուպցիոն գործունեության վերաբերյալ։ Այս մասին հայտնում է 1in.am-ը, հղում տալով իր աղբյուրներին։
Լրատվականին հասած տեղեկություններով՝ բացի ՌՈ պետից, երեկ վարչապետի մոտ հրավիրված խորհրդակցությունից հետո աշխատանքից ազատվել է ՀՀ ԶՈՒ անձնակազմի հետ տարվող աշխատանքների վարչության պետ, գեներալ-մայոր Ալիկ Ալեքսանյանը, ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար,գեներալ-լեյտենանտ Կարեն Աբրահամյանը:
Նշենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ գրել է, որ երեկ կառավարությունում քննարկում են ունեցել այս տարվա ընթացքում բանակում տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ և կայացվել են մի շարք կարեւոր, այդ թվում կադրային որոշումներ:
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը. Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է, որ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման առաջին...
Վարչապետը հանդիպում է Դավիթ Տոնոյանի ու Արտակ Դավթյանի հետ
Քիչ առաջ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը և ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը հանդիպում են ունեցել ՀՀ վարչապետ...
ՀՐԱՏԱՊ․ ՌՈ պետն ու ԶՈՒ բարոյահոգեբանական ապահովման վարչության պետն ազատվեցին պաշտոնից
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է ՀՀ Ռազմական ոստիկանության պետ Արթուր Բաղդասարյանին եւ Զինված ուժերի բարոյահոգեբան...
ՌՈ պետին և Ալեքսան Ալեքսանյանին պաշտոնից հեռացնելու առաջարկությունները ուղարկել են նախագահի
ՀՀ նախագահի աշխատակազմը ՀՀ վարչապետի աշխատակազմից ստացել է Ռազմական ոստիկանապետ Արթուր Բաղդասարյանին և ԶՈւ բարոյահոգեբան...