Քաղաքականություն

Վարչապետի պատվիրակության անդամների այցի կեցության ծախսերը Գերմանիա հոգում է գերմանական կողմը. Աղաջանյան

Վարչապետի պատվիրակության անդամների այցի կեցության ծախսերը Գերմանիա հոգում է գերմանական կողմը. Աղաջանյան
Վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը հերքում է, թե Նիկոլ Փաշինյանի հետ աշխատանքային այցով Գերմանիայի Դաշնություն այցելած պատվիրակության յուրաքանչյուր անդամի համար հյուրանոցային…

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը հերքում է, թե Նիկոլ Փաշինյանի հետ աշխատանքային այցով Գերմանիայի Դաշնություն այցելած պատվիրակության յուրաքանչյուր անդամի համար հյուրանոցային համարների ամրագրումն արժեցել է 400-500-ից մինչև 900 եվրո։

 

«Ֆեյսբուքյան օգտատեր Էմիլ Բաբայանն իր էջում գրել է, թե Նիկոլ Փաշինյանի հետ աշխատանքային այցով Գերմանիայի Դաշնություն այցելած պատվիրակության յուրաքանչյուր անդամի համար հյուրանոցային համարների ամրագրումն արժեցել է 400-500-ից մինչև 900 եվրո:

 

Նախ ցանկանում եմ տեղեկացնել, որ նշված գումարի չափը իրականության հետ որևէ աղերս չունի: Եվ երկրորդը՝ Գերմանիայի Դաշնություն վարչապետի և պատվիրակության անդամների այցի կեցության ծախսերն ամբողջությամբ հոգում է գերմանական կողմը»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է Աղաջանյանը։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250