Քաղաքապետարանում քննարկվել է ԵՄ ԹՈՒՄՈ համալիրի կառուցումը
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ընդունել է ԹՈՒՄՈ թիմի ներկայացուցիչներին: Հանդիպմանը քննարկվել են Եվրոպական միության և Թումոյի համագործակցությամբ իրականացվող «ԵՄ ԹՈՒՄՈ ինժեներական և կիրառական գիտությունների համալիր» նախագծի իրականացմանը վերաբերող մի շարք հարցեր:
Թումոյի կենտրոնակայանը հանդիսացող 25,000 քմ մակերես ունեցող շինության ճարտարապետական դիզայնը իրականացնում է նիդերլանդցի հայտնի ճարտարապետ Վինի Մաասի հիմնած MVRDV ստուդիան: Հանդիպման ընթացքում Վինի Մաասը ներկայացրել է նախագիծը, ըստ որի, համալիրը բաղկացած է լինելու մի շարք բաղադրիչներից` Թումո լաբորատորիաները, 42 Երևանը, Հայաստանում ֆրանսիական համալսարանի Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը, ընդհանուր հանգույցներ, համաֆինանսավորվող տարածքներ և կոնֆերանս սրահներ: Համալիրը անմիջապես հարում է նախագծման փուլում գտնվող Մետրոպոլիտենի նոր կայարանի տարածքին: Նախատեսվում է, որ շենքի դիզայնը պատրաստ կլինի այս գարնանը:
Քաղաքապետ Հայկ Մարությանը և մայրաքաղաքի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը ներկայացրել են իրենց դիտարկումները նախագծի վերաբերյալ և պատրաստակամություն են հայտնել հնարավորինս նպաստել դրա շուտափույթ իրագործմանը:
Նմանատիպ հոդվածներ
ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ․ Արցախի «էլիտար» զորամասը, բարձրաստիճան պաշտոնյաների որդիներն ու «ինքնասպանության» դեպքերը․ Ուշագրավ մանրամասներ
Auroranews․am-ի լրագրողական թիմը սեփական հետաքննության շնորհիվ բացառիկ տեղեկություններ է պարզել հունվարի 30-ին Արցախի զո...
Վերմիշյանը գործում ներգրավված է որպես կաշառք ստացող, իսկ Ջոն Ֆարխոյանը՝ կաշառք տվող
Երևանի քննչական վարչության նախկին պետ Ջոն Ֆարխոյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու մեջ: Ֆարխոյանը գո...
Գործուղումների վրա ամենաշատը ծախսած պաշտոնյան Արմեն Սարգսյանն է` 123 միլիոն դրամ «Փաստինֆո»
Գործուղումների վրա ամենաշատ գումար ծախսած պաշտոնյան ՀՀ նախագահն է՝ շուրջ 123 մլն դրամ։ Այս մասին են գրում է «Փաստինֆո»-ն...
Երբ ֆինանսը շատանում է, շատանում են նաև «բազարները». Փաշինյանը` բանակում քրեական ենթամշակույթի մասին
2019 թվականին արձանագրվել է բանակում տեղի ունեցած զոհերի թվի պատմական մինիմումը: Երբեք բանակում ավելի քիչ զոհ չի եղել, ք...