Երբ ֆինանսը շատանում է, շատանում են նաև «բազարները». Փաշինյանը` բանակում քրեական ենթամշակույթի մասին
2019 թվականին արձանագրվել է բանակում տեղի ունեցած զոհերի թվի պատմական մինիմումը: Երբեք բանակում ավելի քիչ զոհ չի եղել, քան 2019-ին: Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանըՙ խոսելով վերջին շրջանում բանակում տեղի ունեցած դեպքերի մասին:
Վարչապետը հայտնեց, որ իր կարգադրությամբ շուտով կստեղծվի միջգերատեսչական աշխատանքային խումբ, որի օրակարգում կլինի բանակում բարեփոխումների հարցը: «2020-ին ունեցել են13 զոհ, որից 5-ը մահացել են հիվանդության պատճառովՙ մի ամսը ծառայության մեջ, մի մասըՙ ոչ: 4-ը դժբախտ պատահարի հետևանքով ու տեղի է ունեցել 4 ինքնասպանության դեպք: Պետք է նշեմ, որ բանակում էական կադրային փոփոխություներ են տեղի ունեցել: Իհարկե, մենք այստեղ խնդիր ունենք:
Ես շատ եմ մտածել, թե ինչն է կանոնադրային հարաբերությունների հետևանքով տեղի ունեցած դեպքերի պատճառը: Իհարկե պատճառը քրեական ենթամշակույթն է, որը պետք է արմատախիլ անել ու իհարկե կարգապահությունը: Հիմա դուք ինձ կհարցնեք, անցած տարի էլ կար քրեական ենթամշակույթը, այս տարի է: Ինչու՞ անցած տարի չկար նման բան: Ի՞նչ է փոխվել: Այս հարցը շատ ավելի խորը վերլուծության կարիք ունի:
Ինչպես գիտեք անցյալ տարի մեր զինվորների դրամական բավարարման չափերը մեծացել են: Ժամկետայինները նախկինում ստանում էին 3000-3500 դրամ, հիմա ստանում են 4500-5000 դրամ: Քրեական ենթամշակույթի հետ զուգորդված, երբ ֆինանսը շատանում է, շատանում է նաև, այսպես ասած, «բազարները»: Ես դա գիտեմ իմ կենասագրության հայտնի էջերից: Այնտեղ, որտեղ ֆինանասական միջոցները շատ են, հսկողություն սահմանելու պայքարը մեծանում է: Սա վարկած է: Հանրությունը պետք է իմանա, թե ես ինչ եզրակացության եմ եկել: Իհարկե, սա դեռ պետք է ուսումնասիրվի: Ես տվել եմ համապատասխան հանձնարարականներ: Մենք լավ նկատառումներով ենք ավելացրել զինվորների փողը, բայց քանի որ քրեկաան ենթամշակույթի դեմ պայքրաը չի եղել այնպես, ինչպես ես եմ հանձնարարել, երկու պատասախանատուները ազատվել են աշխատանքից»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
Նմանատիպ հոդվածներ
ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ․ Արցախի «էլիտար» զորամասը, բարձրաստիճան պաշտոնյաների որդիներն ու «ինքնասպանության» դեպքերը․ Ուշագրավ մանրամասներ
Auroranews․am-ի լրագրողական թիմը սեփական հետաքննության շնորհիվ բացառիկ տեղեկություններ է պարզել հունվարի 30-ին Արցախի զո...
Նիկոլ Փաշինյանը Արցախում ԶՈՒ ղեկավար կազմի հետ խորհրդակցություն է անցկացրել
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 22-ին Ստեփանա...
Գործուղումների վրա ամենաշատը ծախսած պաշտոնյան Արմեն Սարգսյանն է` 123 միլիոն դրամ «Փաստինֆո»
Գործուղումների վրա ամենաշատ գումար ծախսած պաշտոնյան ՀՀ նախագահն է՝ շուրջ 123 մլն դրամ։ Այս մասին են գրում է «Փաստինֆո»-ն...
Բժշկական դիմակներ Հայաստանում չկան, իսկ կորոնավիրուսն այսքան մոտ է․ քաղաքացիներն ահազանգում են
Նոր տիպի կորոնավիրուսի համաճարակի տարածումից հետո Հայաստանում բժշկական դիմակները թանկացել են, իսկ խոշոր դեղատնային ցանցե...