Հասարակություն

Ջրագծի վթարի պատճառով Վանաձոր-Ալավերդի ճանապարհահատվածը ժամանակավոր փակ է

Ջրագծի վթարի պատճառով Վանաձոր-Ալավերդի ճանապարհահատվածը ժամանակավոր փակ է
Արդեն տեղեկացրել ենք, որ Վանաձոր Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհին ջրագծի վթար է տեղի ունեցել: Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպությունից տեղեկացնում…

Արդեն տեղեկացրել ենք, որ Վանաձոր Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհին ջրագծի վթար է տեղի ունեցել: Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպությունից տեղեկացնում են, որ Մ6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի վթարի հետևանքով ջուրը վնասել է ճանապարհի կողնակի և ծածկի մի հատված:  

 

Այժմ կատարվում են ճանապարհի ծածկի մաքրման և ժամանակավոր վերականգնման աշխատանքներ:

 

«Հարգելի՛ վարորդներ, տվյալ ճանապարհահատվածը ժամանակավորապես փակ է: Ճանապարհի մաքրման և վերականգնման աշխատանքների ավարտից հետո կտրվի լրացուցիչ տեղեկություն», -ասված է հաղորդագրությունում:

Նմանատիպ հոդվածներ

ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ․ Արցախի «էլիտար» զորամասը, բարձրաստիճան պաշտոնյաների որդիներն ու «ինքնասպանության» դեպքերը․ Ուշագրավ մանրամասներ

Auroranews․am-ի լրագրողական թիմը սեփական հետաքննության շնորհիվ բացառիկ տեղեկություններ է պարզել հունվարի 30-ին Արցախի զո...

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250