ԵԽԽՎ համազեկուցողները սրբագրել են իրենց նախորդ հայտարարությունը
ԵԽԽՎ Հայաստանի հարցով համազեկուցողները շտկում են մտցրել իրենց ավելի վաղ հրապարակած հայտարարությունում։ Ինչպես հաղորդում է վկայակոչելով ԵԽԽՎ Թվիթերի պաշտոնական միկրոբլոգը, համազեկուցողներ Անդրեյ Շիրցելը և Կիմմո Կիլյունենը, հետևելով ՀՀ Ազգային ժողովում փետրվարի 6-ին տեղի ունեցած իրադարձություններին, նշել են. «Մենք տեղեկացվեցինք, որ այսպես կոչված փոփոխությունների «փաթեթը» հանվել է խորհրդարանի օրակարգից։ Այնուամենայնիվ, խրախուսում ենք Հայաստանի իշխանություններին դիմել Վենետիկի հանձնաժողովին Սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ կարծիքի համար»։
Համանախագահների ավելի վաղ տարածած հայտարարության մեջ նշվում է.
«Ի թիվս այլ բաների, սա կփոխի Սահմանադրության վերանայման կարգն ինքնին: Բացի դրանից, ներկայացվել է սահմանադրական փոփոխություն, որը նպատակ ունի դադարեցնել գործող Սահմանադրական դատարանի մի քանի անդամների գործունեության ժամկետները։ Այս երկու թեմաները կարևոր են, և առաջարկվող փոփոխությունները կարող են երկարաժամկետ հետևանքներ ունենալ սահմանադրական ինստիտուտների գործունեության վրա: Այս համատեքստում, նաև հաշվի առնելով բարձրացված մի քանի հարց, մենք կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին՝ հնարավորինս շուտ դիմել Վենետիկի հանձնաժողովին՝ Եվրախորհրդի սահմանադրական իրավունքի փորձագիտական մարմնի կարծիքը ստանալու համար: Մենք հավատում ենք, որ այս կարծիքը, որը կարող է շատ արագ ընդունվել հրատապ ընթացակարգով, արժեքավոր կլինի բոլոր շահագրգիռ կողմերի, այդ թվում հայ ընտրողների համար, եթե պետք է անցկացվի հանրաքվե»,-նշված է հայտարարության մեջ։
Նմանատիպ հոդվածներ
Գյումրիում դաժանաբար սպանված Կարեն Եսայանի մայրը դատի է տվել Սերժ Սարգսյանին
2012 թվականի ապրիլի 12-ին Գյումրիում իր նշանադրության օրը դաժանաբար սպանված 27-ամյա Կարեն Եսայանի (նա Գյումրու նախկին քա...
Վանեցյանը հարցաքննվել է 2 գործով․ զննության է ենթարկվել նրա հեռախոսը NEWS.am
ԱԱԾ նախկին տնօրենին երեկ՝ հունվարի 30-ին, հրավիրել են Քննչական կոմիտե՝ հարցաքննության։ Այս լուրը NEWS.am-ի հետ զրույցում...
ԼՂ հարցի քննարկում Փաշինյանի և Ալիևի մասնակցությամբ՝ Մյունխենում
Մյունխենի Անվտանգության համաժողովում փետրվարի 15-ին նախատեսված է Լեռնային Ղարաբաղի հարցով քննարկում Հայաստանի վարչապետ Ն...
Զինվոներ տեղափոխող ավտոմեքենան կողաշրջվել է. կան տուժածներ
Araratnews.am-ը վաղ առավոտյան տեղեկություն է ստացել, որ երեկ Մուրացանի զինվորական հոսպիտալից Սիսիան զինվորներ տեղափոխող...