Չի կարելի պետական ինստիտուտները նսեմացնել. Միքայել Մելքումյան
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Միքայել Մելքումյանն այսօր խորհրդարանում Սահմանդրական փոփոխությունների նախագծի քննարկման ժամանակ անդրադարձավ ընթացակարգային հարցի: Նա նշեց՝ այս նախագծով պետական շահը ստորադասում են քաղաքական շահին:
«Կան պետական ինստիտուտներ, և դրանք գործում են: Չի կարելի պետական ինստիտուտները նսեմացնել, այն դեպքում, երբ ունեք գործադիր իշխանության, խորհրդարանի, ուժայինների հսկայական մեծամասնություն»,- ասաց նա:
Նախագծի հիմնական զեկուցող Վահագն Հովակիմյանը նշեց, որ իրենց նպատակն է ունենալ 2015թ. Սահմանադրության 7-րդ գլխին համահունչ Սահմանադրական դատարան:
«Պետական շահն է պարտադրում, որ ՀՀ ժողովուրդն ունենա այնպիսի ՍԴ, որի որոշումները կասկածի տակ չեն դնի, չեն մտածի՝ տեսնես էս անգամ ի՞նչ ինտրիգ են հյուսել, ո՞ւմ համար են արել՝ իրենց ընկերների՞, թե՞ քաղաքական թիմի համար: 7-րդ գլխին համապատասխան ՍԴ ունենալը հենց պետական շահից է բխում»,- ասաց զեկուցողը:
Նմանատիպ հոդվածներ
Գյումրիում դաժանաբար սպանված Կարեն Եսայանի մայրը դատի է տվել Սերժ Սարգսյանին
2012 թվականի ապրիլի 12-ին Գյումրիում իր նշանադրության օրը դաժանաբար սպանված 27-ամյա Կարեն Եսայանի (նա Գյումրու նախկին քա...
Վանեցյանը հարցաքննվել է 2 գործով․ զննության է ենթարկվել նրա հեռախոսը NEWS.am
ԱԱԾ նախկին տնօրենին երեկ՝ հունվարի 30-ին, հրավիրել են Քննչական կոմիտե՝ հարցաքննության։ Այս լուրը NEWS.am-ի հետ զրույցում...
Զինվոներ տեղափոխող ավտոմեքենան կողաշրջվել է. կան տուժածներ
Araratnews.am-ը վաղ առավոտյան տեղեկություն է ստացել, որ երեկ Մուրացանի զինվորական հոսպիտալից Սիսիան զինվորներ տեղափոխող...
ԼՂ հարցի քննարկում Փաշինյանի և Ալիևի մասնակցությամբ՝ Մյունխենում
Մյունխենի Անվտանգության համաժողովում փետրվարի 15-ին նախատեսված է Լեռնային Ղարաբաղի հարցով քննարկում Հայաստանի վարչապետ Ն...