Մի շարք քաղաքներում ձյուն է տեղում. ճանապարհներին մերկասառույց է

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 4-ին՝ ժամը 08:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով  բեռնատարների համար փակ է, իսկ այլ տեսակի ավտոմեքենաների համար՝ դժվարանցանելի:

 

Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը դժվարանցանելի է միայն կցորդիչով բեռնատարների համար:

 

Շիրակի, Սյունիքի և Կոտայքի մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

 

Կոտայքի մարզի Հրազդան, Չարենցավան, Արագածոտնի մարզի Աշտարակ և Ապարան (բուք է) քաղաքներում, Շիրակի մարզի Գյումրի քաղաքում, Ամասիա և Աշոցք գյուղերում տեղում է ձյուն:

 

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատար ավտոմեքենաներիհամար:

Պատահարներ