«Հրապարակ». Ղազախները հետ են բերում մեքենաներն ու գումար պահանջում. ավտոշուկան խայտառակ վիճակում է
«Հրապարակ» թերթը գրում է.
«Դեռեւս անցած ամսից սկսած՝ ավտոմեքենաների ներկրմամբ զբաղվող անհատների ու կազմակերպությունների համար տագնապալի լուրեր սկսեցին ստացվել Ղազախստանից, որի քաղաքացիները 2019 թվականին ԱՄՆ-ից Հայաստան ներկրված ավտոմեքենաների հիմնական գնորդներն էին։
Ըստ Ղազախստանի ՆԳՆ-ի, միայն անցած տարի իրենց երկիր է ներկրվել շուրջ 95 հազար ավտոմեքենա, ու դրա մեծագույն մասը՝ Հայաստանից, իսկ հիմա այդ երկիրը պնդում է, որ կատարված ու սպասվելիք հազարավոր գործարքները պետք է կատարվեն այլ պայմաններով, ինչը, կարճ ասած, նշանակում է, որ ղազախներն այլեւս չեն գնի Հայաստանում կուտակված հսկայական թվով մեքենաները, իսկ հնարավոր է նաեւ արդեն գնվածի հետվերադարձ դեպի Հայաստան։
Ավտոներկրմամբ զբաղվող մեր զրուցակիցներից մեկը նշեց, որ ոմանք սկսել են հետ բերել իրենց մեքենաները Հայաստան ու փորձում են գումար պահանջել այն իրենց վաճառած ՀՀ քաղաքացիներից, իսկ ավտոշուկան այս պահին խայտառակ վիճակում է՝ հենց եկավ գույքահարկը վճարելու ժամանակը, մարդիկ ստիպված ջրի գնով վաճառելու են բերված մեքենաները, որ վարկերն ու պարտքերը փակեն։
Թերթի աղբյուրները պնդում են, որ այս ամենի մեջ մեղքի իր բաժինն ունի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով, կարճ ասած, ԵՏՄ ղեկավարների համար չի ընկալվում որպես վստահելի, ռուսերեն ասած՝ «սվոյ» մարդ, ում խնդրանքներին վերաբերվում են խիստ մակերեսային եւ ամեն անգամ օրենքի տառն են դեմ տալիս, ինչպես սիրում է անել ինքը՝ Նիկոլը։
Խնդիրը, իհարկե, խորքային է, ու իրական քաղաքականությունը ստատուս գրելը չէ, իրական քաղաքականությունը պահանջում է նաեւ փակ, հաճախ ոչ այդքան «հպարտ» զրույցներ այլ ղեկավարների հետ, ինչը Փաշինյանն անել չի կարող, ու փաստացի նրա պահվածքի պատճառով տուժում են հազարավոր հայեր։ Իհարկե, ինչպես հաճախ է լինում՝ օրենքի տառին համապատասխան, Նիկոլը մեղք չունի»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
Նմանատիպ հոդվածներ
ՀԵՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ․ Արցախի «էլիտար» զորամասը, բարձրաստիճան պաշտոնյաների որդիներն ու «ինքնասպանության» դեպքերը․ Ուշագրավ մանրամասներ
Auroranews․am-ի լրագրողական թիմը սեփական հետաքննության շնորհիվ բացառիկ տեղեկություններ է պարզել հունվարի 30-ին Արցախի զո...
Հանրապետական ծննդատան նախկին տնօրեն Ռազմիկ Աբրահամյանը ազատության մեջ կմնա
ՀՀ նախկին գլխավոր գինեկոլոգ, երեխաների ապօրինի որդեգրման գործով մեղադրյալ Ռազմիկ Աբրահամյանը կմնա ազատության մեջ: Վերաքն...
Հայաստանում Չինաստանի 2 քաղաքացի է մեկուսացվել
Վրաստանից Հայաստան ժամանած զբոսաշրջիկների թվում նաև Չինաստանի 2 քաղաքացի է եղել: Այս մասին այսօր՝ հունվարի 29-ին, ասուլի...
Չինաստանի Հուբեի նահանգում ՀՀ 7 քաղաքացի կա. նրանց կարող են տարհանել
Չինաստանում ՀՀ դեսպանությունը մշտական կապի մեջ է երկրի տարբեր նահանգներում ներկայումս բնակվող և դեսպանատանը գրանցված Հայ...